Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Май
2020

Ոչ ոք երաշխավորված չէ կասկածի հիման վրա իր գույքի բռնագանձման վտանգից․ ընդդիմադիր հայացքներ ունեցող ցանկացած մեկը կարող է հայտնվել օրենքը կիրարկողների «ուշադրության կենտրոնում»․ Թ․ Մանասերյան

0

«Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքով ոչ ոք երաշխավորված չէ կասկածի հիման վրա իր գույքի բռնագանձման վտանգից: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը: «Նրանք, ում դեմ ենթադրաբար ուղղված է այս նախագիծը, կարող են ավելի պատրաստված լինել, քան շարքային քաղաքացիները:

Չի բացառվում, որ այսօր չեզոք կամ իշխանամետ, իսկ վաղը՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող ցանկացած մեկը կարող է հայտնվել նման օրենքը կիրարկողների «ուշադրության կենտրոնում»,- նշեց նա։

Տնտեսագետի խոսքով՝ հնարավոր է, որ թիրախում հայտնվեն անգամ աղքատ կամ գործազուրկ մարդիկ, քանի որ հայցը ներկայացնելու պահին մարդը կարող է ոչ մի եկամուտի աղբյուր չներկայացնել, բայց բնակվել 25 մլն ՀՀ դրամը գերազանցող տանը․ «Իրենց եկամուտը կանխիկ գումարով ստացած «խոպանչին» որևէ կերպ չի կարող խուսափել իր արդար վաստակով ձեռք բերված գույքի բռնագանձումից: Սա անխուսափելիորեն կհանգեցնի ոչ թե արտագնա աշխատանքի, այլ արտագաղթի նոր ալիքի, ինչը ժողովրդագրական լուրջ սպառնալիք է երկրում»,- ասաց Թաթուլ Մանասերյանը։

- Պարոն Մանասերյան, Ազգային ժողովն ապրիլի 16-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը, սակայն օրինագիծը դեռ չի վավերացվել նախագահի կողմից։ Բազմաթիվ են քննադատությունները այս օրենքի վերաբերյալ, թե ընդդիմության, թե բանկերի, թե առանձին անհատների կողմից։ Դուք ի՞նչ մտահոգություններ ունեք` այս օրենքի նախագծի հետ կապված։

- «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը բազմաթիվ մտահոգությունների տեղիք է տալիս: Օրինագիծն ակնհայտորեն հակասում է անձի անմեղության կանխավարկածի սկզբունքին և խախտում արդարադատության մրցակցային սկզբունքը, քանզի գործընթացը սկսելիս հայցին պատասխանող անձն իրազեկված չէ և հայտնի չեն օպերատիվ տվյալների աղբյուրները։ Գույքի բռնագանձումը կարող է իրականացվել առանց մեղադրանք առաջադրելու, առանց դատական ընդունված ընթացակարգերի։ Այս նախագիծը թույլ է տալիս բռնագանձել որոշակի արժեք ունեցող ցանկացած գույք, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով, ինչը հակասում է նաև սոցիալական արդարության սկզբունքին։

Նախագիծը հաշվի չի առնում գույքի արժեզրկման կամ արժևորման օբյեկտիվ միտումները, որոնք անկախության երեք տասնամյակների ընթացքում էական տատանումներ են գրանցել: Միաժամանակ, հաշվի չեն առնվել ՀՀ դրամի արժեզրկումը՝ 1993թ. նոյեմբերին այն շրջանառության մեջ մտնելուց անմիջապես հետո (միայն նոյեմբեր – հունվար ամիսներին այն արժեզրկվել է ավելի քան 300 տոկոսով): Քանի որ 1991թ. սկսած` անշարժ գույքը Հայաստանում կտրուկ արժեզրկվում էր, միջին եկամուտ ունեցող ցանկացած անձ կարող էր 5-6 հազար ԱՄՆ դոլար գումարով Երևանի Փոքր Կենտրոնում մինչև 100 մ2 տարածքով բնակարան գնել: Նույն տարածքի ձեռքբերման համար Նորքի 5, 6, 7, 8, 9 զանգվածներում, Հարավ-արևմտյան թաղամասում կարելի էր վճարել այդ գումարի կեսը՝ 2,5-3 հազար ԱՄՆ դոլար, հաճախ՝ կահույքի հետ միասին: Ստացվում է, որ այն ժամանակ գրեթե համատարած բնույթ կրող միջին խավի ցանկացած ներկայացուցիչ կարող էր գնել անշարժ գույք, որը 1990-ականների վերջից սկսած, անընդհատ արժևորվել է: Այսօր Երևանի Փոքր Կենտրոնում նույն բնակարանի միջին շուկայական արժեքը վաղուց անցել է ինչպես 25 մլն ՀՀ դրամի, այնպես էլ 100 մլն ՀՀ դրամի կամ 200 հազար ԱՄՆ դոլարի սահմանը: Շրջանառվող Նախագծի համաձայն՝ Երևանում նման բնակարանի ցանկացած սեփականատիրոջը սպառնում է բռնագանձում, առավել ևս, 1990-ականներին անշարժ գույքի առք ու վաճառքի փաստաթղթավորման պահանջները խիստ տարբերվում են ներկա պայմաններից: Ոչ բոլորն են պահպանել այդ հիմքերը: Իսկ շատերն ապրում են իրենց ծնողներից ժառանգած բնակարաններում, պահպանելով միայն սեփականաշնորհման վկայականները: Հետևաբար, ոչ ոք երաշխավորված չէ կասկածի հիման վրա իր գույքի բռնագանձման վտանգից:

- Միջազգային փորձն ինչպիսի՞ն է, միջազգային պրակտիկայում հանդիպո՞ւմ են նմանօրինակ օրենքներ։

- Որպես կանոն, գույքի բռնագանձման ասպարեզում առավել արդյունավետ է զարգացած երկրների փորձը, որտեղ կիրարկվում են այլ օրենսդրական հիմնադրույթներ և ենթաօրենսդրական կառուցակարգեր: Մասնավորապես, ԱՄՆ-ում և ԵՄ բազմաթիվ երկրներում, կասկածները և հայցը հիմնավորելու նպատակով դիմում են հարկային մարմինների օգնությանը, որտեղ հավաքված են բոլոր քաղաքացիների, ֆիզիկական և իրավաբանական անձանց եկամուտների մասին պաշտոնական տվյալներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարտադիր հայտարարագրումն առայժմ օրենքի ուժ չունի, Հայաստանում գույքին և եկամուտներին առնչվող տվյալներն ամբողջական չեն և իրավական տեսանկյունից կանոնակարգման կարիք ունեն: Հետևավաբար, առանց հավաստի տվյալների, նախագծում շարադրած հիմնադրույթներով գույքի բռնագանձումը մնում է խնդրահարույց:

- Իրականում ո՞ւմ է թիրախավորում իշխանությունը «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծով։ Ո՞րն է անձանց շրջանակը, ում վրա տարածվում են նախագծով կարգավորվող հարաբերությունները։

- Փաստերի ուսումնասիրությունը վկայում է, որ այն անձինք, ովքեր անկախության տարիներին գույք են ձեռք բերել ակնհայտորեն ապօրինի միջոցներով և առանձնապես մեծ չափերի հասնող պետական ունեցվածքի հափշտակության հետ են առնչվում, տարբեր տարիներին, մեծ մասամբ, հայտնվել են նաև իշխանության տարբեր օղակներում: Այսինքն՝ նրանց մեծ մասը ներկայացրել է հայտարարագրեր, որը, Հանրային ծառայության մասին օրենքի ընդունումից ի վեր, պարտադիր է բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների համար: Հետևաբար, նրանք, ում դեմ ենթադրաբար ուղղված է այս նախագիծը, կարող են ավելի պատրաստված լինել, քան շարքային քաղաքացիները: Չի բացառվում, որ այսօր չեզոք կամ իշխանամետ, իսկ վաղը՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող ցանկացած մեկը կարող է հայտնվել նման օրենքը կիրարկողների «ուշադրության կենտրոնում»: Կարևոր է պարզել, հասկանալ, թե ում է թիրախավորում պետությունն այս նախագծով: Նախատեսված է շուրջ 48 հանցագործություններ, որոնց շարքում, սակայն, բացակայում է, օրինակ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը կամ պաշտոնավարման ընթացքում կատարած քայլերի, սխալ որոշումների կայացման արդյունքում երկրին և դրա տնտեսությանը հասցված վնասը:

Օրինակ՝ հնարավոր է, որ թիրախում հայտնվեն անգամ աղքատ կամ գործազուրկ մարդիկ: Հայցը ներկայացնելու պահին մարդը կարող է ոչ մի եկամուտի աղբյուր չներկայացնել, բայց բնակվել 25 մլն ՀՀ դրամը գերազանցող տանը: Աղքատության մեջ ապրող մարդն այս դեպքում կարող է կորցնել նաև կացարանը: Մեկ այլ օրինակ բերենք: Ժամանակավորապես գործազուրկի կարգավիճակում հայտնված մարդը, գաղտնիք չէ, որ հաճախ մեկնում է արտագնա աշխատանքի, արտերկրում արդար քրտինքով վաստակած գումարը առանց հայտարարագրելու Հայաստան է բերում և որոշում է գույք ձեռք բերել: Մեր հաշվարկներով՝ ՀՀ-ում առանձին տարիներին արտերկրներից, որպես տրանսֆերտներ, ստացվում էր մինչև 2,5-3 մլրդ. ԱՄՆ դոլար կամ ՀՀ ՀՆԱ-ի 20-30 տոկոսը կազմող գումար: Ըստ որում, ներկայումս կանխիկ գումարով բերվում է, տարբեր գնահատականների համաձայն՝ մասնավոր տրանսֆերտների շուրջ 20 %-ը , իսկ 90-ականներին՝ անհամեմատ ավելի մեծ մասը, քանի որ Ռուսաստանի Դաշնության կողմից սահմանված էին սահմանափակումներ՝ արտարժույթի արտահանման համար: Բացի այդ, տրանսֆերտների մեծ մասը ստացվում է ՌԴ-ից, որտեղ ստվերային տնտեսությունը զգալի տեղ է զբաղեցնում: Հետևաբար, իրենց եկամուտը կանխիկ գումարով ստացած «խոպանչին» որևէ կերպ չի կարող խուսափել իր արդար վաստակով ձեռք բերված գույքի բռնագանձումից: Սա անխուսափելիորեն կհանգեցնի ոչ թե արտագնա աշխատանքի, այլ արտագաղթի նոր ալիքի, ինչը ժողովրդագրական լուրջ սպառնալիք է երկրում:

Խնդրահարույց են նաև նախագծում պաշտոնատար անձ և փոխկապակցված անձ կամ պաշտոնատար անձ հասկացություններին տրված անորոշ սահմանումը։ Հայաստանում բնակվողների գերակշիռ մասը ազգականներ ունի արտերկրում, որոնք տարիների ընթացքում հասցրել են որոշակի եկամուտներ, գույք ձեռք բերել հյուրընկալող երկրներում: Եթե որևէ մեկի հորաքրոջ որդին կամ սանիկը, անգամ հարազատ եղբայրը որոշակի կարողություն ունեն, ապա նրանց ազգականը Հայաստանում պետք է խուսափի պետական պաշտոն զբաղեցնելուց, այլապես նախագծով բոլոր հիմքերը սահմանված են կասկածելու և հայց ներկայացնելու տվյալ անձի դեմ: Իհարկե, նման իրավիճակներում հայտնված ոչ բոլոր հայաստանաբնակներին կարելի է կասկածել, սակայն դա կարող է որոշել միայն դատախազը, այսինքն՝ սուբյեկտիվ գործոնի դերը էապես մեծանում է:

- Տնտեսական առումով ի՞նչ վնասներ կարող է հասցնել նախագիծը, ի՞նչ խնդիրներ կառաջանան ներդրումների մասով։

- Զանգվածային բնույթ ենթադրող բռնագանձումների արդյունքում կկուտակվի մեծ ծավալներ և մեծ արժեք ներկայացնող անշարժ գույք, որը կարող է բեռ դառնալ պետության համար հետևյալ պատճառներով. նախկին սեփականատերերն այլևս դրանց տնօրինման հետ կապված հարկեր, տուրքեր, վարձեր չեն վճարելու մինչև մի որոշակի ժամանակ պահանջող աճուրդների կազմակերպումն ու դրանց վաճառքը, ձևակերպումը և նոր սեփականատարերի կողմից հիշյալ գումարների վճարումը։ Այս դեպքում պետական բյուջեն տևական ժամանակ զրկվելու է որոշակի եկամուտներից։ Առանձին դեպքերում նման շրջափուլը կարող է պահանջել տարիներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր սեփականատերերը նոր օրենքի պայմաններում այնքան էլ շատ մոտիվացված չեն լինի ի ցույց դնելու իրենց գործունեության բոլոր մանրամասները:

Ոչ միայն չի բացառվում, այլև ենթադրվում է, որ սուբյեկտիվ գործոնի ազդեցությունը կհանգեցնի նաև այնպիսի որոշումների․ օրինակ, որևէ անձից անարդար կերպով բռնագանձում են գույքը: Անձը վճիռներ հետագայում վիճարկում է ՄԻԵԴ-ում: Վճիռը բողոքարկվում, բեկանվում է և Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցնում են փոխհատուցել անձին հասցված վնասները: Ակնհայտ է, որ վնասը փոխհատուցվելու է ոչ թե բարձր վարձատրություն ստացող դատախազի, այլ պետական բյուջեի հաշվին: Հետևաբար, կարևոր է մանրակրկիտ հաշվարկել հնարավոր հետևանքների տնտեսական գինը:

Գաղտնիք չէ, որ տարբեր կառույցների մասնավորեցմանը և անշարժ ու շարժական գույքի ձեռքբերմանն անուղղակիորեն մասնակցել են նաև Սփյուռքում բնակվող բազմաթիվ հայեր: Չի բացառվում, որ նրանց վրա ևս կտարածվեն օրենքի պահանջները: Հատկապես, դա կկատարվի միջպետական մակարդակով՝ օրենքում նախատեսված խնդրանքով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում կատարված ներդրումների մեջ պատկառելի տեղ են զբաղեցնում սփյուռքում բնակվող հայերի կողմից անմիջականորեն կամ միջնորդված ձևով կատարված ներդրումները, դժվար չէ կանխատեսել, որ նրանց շրջանում կառաջանա որոշակի մտավախություն, ինչը կստիպի գոնե առժամանակ ձեռնպահ մնալ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրերում իրենց հնարավոր մասնակցության ձևերից:






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин обнародовал программу развития столичного туризма


Спорт в России и мире
Москва

Личка — о самой дорогой покупке в Москве: два дня назад решил купить самокат за 60 тысяч рублей


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Рафаэль Надаль

Теннисист Надаль навестил в больнице 16-летнюю российскую теннисистку Корнееву


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В 2024 году исполняется 140 лет созданию в Москве первой общедоступной публичной бесплатной библиотеки





Путин в России и мире
Москва

Президент России Владимир Путин подтвердил проведение XVI Международного военно-музыкального фестиваля «Спасская башня»


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко заявил о желании построить в Белоруссии вторую АЭС




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Цинизм зашкалил: Елена Зеленская повеселилась в Киеве с герцогиней Эдинбургской


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Сергей Брановицкий

Регистрация Авторского права. Регистрация объекта авторского права. Регистрация Авторского права на книгу. Регистрация Авторского права на музыку.



Москва

МК: вышедшая замуж за приемного сына певица Айсылу подала на развод

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net