Հարի Փոթերի հեղինակը 1.25 մլն դոլար է փոխանցել կորոնավիրուսից տուժած մարդկանց օգնող կազմակերպություններին
Հարի Փոթերի մասին պատմվածքների հեղինակ, հանրահայտ բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը 1.25 մլն դոլար է նվիրաբերել երկու բարեգործական կազմակերպությունների, որոնք կորոավիրուսի համավարակի ընթացքում աջակցություն են ցույց տալիս խոցելի վիճակում գտնվող մարդկանց:
Ինչպես փոխանցում է CNN-ը, այս մասին վիպասանուհին հայտնել է թվիթերյան գրառմամբ՝ նշելով, որ «Հոգվարթսի ճակատամարտի» 22-րդ տարեդարձին, որը նշանակալի իրադարձություն է գրականության ասպարզում, ճիշտ չէր լինի խոսել գեղարվեստական կորուստների մասին, երբ մարդիկ կորցնում են իրենց հարազատներին իրական աշխարհում»:
Ռոուլինգը հայտնել է, որ տրամադրվող գումարը կփոխանցվի երկու բրիտանական կազմակերպությունների, որոնցից մեկն օգնում է անօթևան մարդկանց, իսկ մյուսն ապաստան է տալիս ընտանեկան բռնության հետևանքով տուժածներին: