ՌԴ ժողովրդական արտիստուհի Տատյանա Վասիլևան վարակվել է կորոնավիրուսով
Ռուս դերասանուհի Տատյանա Վասիլևան հաստատել է, որ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
«Ինձ մոտ երկկողմանի թոքաբորբ է… վիրուս է, բուժվում եմ»,- РИА Новости-ն մեջբերում է դերասանուհու խոսքը:
Ավելի վաղ Վասիլևան հայտնել էր, որ ինքնազգացողության վատթարացում, բարձր ջերմություն և հազ է ունեցել: Վերջինս շտապ օգնություն էր կանչել և տեղեկացրել, որ բուժում է ստանում տան պայմաններում:
ՌԴ ժողովրդական արտիստուհի Տատյանա Վասիլևան աշխատել է Մոսկվայի սատիրայի ակադեմիական թատրոնում և Մայակովսկու անվան թատրոնում: Նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Բարև Ձեզ, ես ձեր մորաքույրն եմ», «Ամենահմայիչն ու գրավիչը», «Տեսնել Փարիզն ու մեռնել» ժապավենները: