Կորոնավիրուսից մահացածների թիվն ԱՄՆ-ում գերազանցել է 65 000-ը, ողջ աշխարհում՝ 240 000-ը. Worldometers
Ողջ աշխարհում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացածների թիվը հասել է 240 381-ի: Այս մասին վկայում են worldometers կայքի տվյալները:
«Քովիդ-19» վիրուսից մահացության ցուցանիշով առաջատար երկիրն ԱՄՆ-ն է, որտեղ զոհերի թիվը գերազանցել է 65 000-ը: Ներկա պահին երկրի ողջ տարածքում 904 640 ակտիվ վարակակիր կա:
Ողջ աշխարհում կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր վարակվել է 3 424 356 մարդ, ապաքինվել է 1 093 766 մարդ:
Եվրոպայում վիրուսից ամենից շատ տուժել են Իտալիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան և Ֆրանսիան: Այս երկրներում կորոնվիրուսից մահացածների թիվը գերազանցել է 24 հազարը:
Մեծ թվով վարակման դեպքեր են գրանցվել նաև Գերմանիայում, սակայն այնտեղ մեծ է նաև ապաքինման տոկոսը:
Հաջորդը վարկակիրների թվով Ռուսաստանն է. այստեղ վարակվել է 124 054 մարդ, մահացել՝ 1222-ը: