Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Декабрь
2017

Новости за 10.12.2017

Ախալքալաքում տան բակում կախված են հայտնաբերել ամիսներ առաջ ինքնասպանություն գործած 19-ամյա աղջկա մորը

Tert.am (hy) 

Դեկտեմբերի 9-ի երեկոյան Ախալքալաքում ինքնասպանություն է գործել մայիսին ինքնասպանություն գործած 19-ամյա Ու. Ա.-ի մայրը։

Tert.am-ի հետ զրույցում տեղի բնակիչ Արթուր Վարդանյանն ասաց, որ Ու.Ա-ի մորը տան բակում կախված վիճակում հայտնաբերել են հարազատները։

«Նա այդպես էլ չհավատաց այն ապացույցներին, որ իր աղջիկն ինքնասպանություն է գործել»,- ասաց Վարդանյանը։

Վրաստանի ՆԳՆ-ից Tert.am-ը տեղեկացավ, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի հատկանիշներով՝ ինքնասպանության դրդելը։

Հիշեցնենք... Читать дальше...

Իջևանի Ազատամարտիկների հրապարակում մոտոցիկլը վրաերթի է ենթարկել կին հետիոտնին. վերջինս ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Tert.am (hy) 

Այսօր` դեկտեմբերի 10-ին, ժամը 13.10-ի սահմաններում Իջևան քաղաքի Ազատամարտիկների հրապարակում մոտոցիկլը վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Իջևանի բժշկական կենտրոնից Tert.am-ին հաղորդեցին, որ իրենց մոտ ծանր վնասվածքներով տեղափոխվել է վրաերթից տուժած կին։

«Ծանր վիճակում տեղափոխվել է, ինչ որ պետք է` անում ենք, հակաշոկային միջոցներ ենք անում , պոլիտրավմա է իր մոտ»,-ասաց Իջանի բժշկական կենտրոնի վիրաբույժ Սերգեյ Սիմոնյանը:



Հս. Կորեայում միջուկային փորձարկումից հետո նոր հետցնցումներ են գրանցվել

Tert.am (hy) 

ԱՄՆ-ի երկրբանական ծառայությունը հայտնել է, որ սեպտեմբերին Հյուսիսային Կորեայում իրականացված միջուկային փորձարկմանը հաջորդած 2 նոր հետցնցում է գրանցվել:

Ինչպես նշում է The Guardian-ը, հետցնցումները եղել են թույլ՝ 2.9 և 2.4 մագնիտուդ ուժգնությամբ: Մասնագետները նշել են, որ երկրակեղևի ակտիվությունը տեկտոնական բնույթ է կրել:

«Սա, հավանաբար, Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված 6-րդ, ամենախոշոր միջուկային փորձարկման հետևանքն է: Երբ միջուկային փորձարկումը հզոր է լինում, տվյալ տարածաշրջանում... Читать дальше...

Սերխիո Ռամոսը հայտնել է իր թիմակիցներին, որ «Ռեալը» ձեռք է բերել դարպասապահի

Tert.am (hy) 

Մադրիդի «Ռեալի» ավագ, պաշտպան Սերխիո Ռամոսը, ով մոտ է ակումբի ղեկավարության հետ, քան մյուս ֆուտբոլիստները, հայտնել է իր թիմակիցներին, որ ակումբը նոր դարպասապահ կունենա:

Читать дальше...

Բեյրութում ոստիկանությունը փորձել է ցրել ԱՄՆ դեսպանատան մոտ հավաքված ցույցը (լուսանկարներ, տեսանյութեր)

Tert.am (hy) 

Լիբանանի անվտանգության ուժերն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ ցույցը ցրելու համար, տեղի են ունենում բախումներ, հայտնում է BBC-ն:

Читать дальше...

Ֆրանսիայի նախագահը, առաջին տիկինն ու ևս 1 մլն ֆրանսիացի վերջին հրաժեշտն են տվել Ջոնի Հոլիդեյին (լուսանկարներ, տեսանյութ)

Tert.am (hy) 

Դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացել է աշխարհահռչակ ֆրանսիացի ռոք երաժիշտ Ջոնի Հոլիդեյի հոգեհանգստի արարողությունը, ինչի կապակցությամբ աստղին վերջին հրաժեշտը տալու համար փողոց է դուրս եկել մեկ միլիոն ֆրանսիացի:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, նրանց շարքում են եղել նաև երկրի նախագահ Էմանուել Մակրոնն ու առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը:

Հայտնի է, որ 74-ամյա աստղը, որին հաճախ անվանում էին «Ֆրանսիայի Էլվիս Փրեսլի», մահացել է դեկտեմբերի 6-ին՝ թոքերի քաղցկեղից:

Կեսօրին սպիտակ դագաղով նրա աճյունը բերվել է Հաղթական կամարի մոտ... Читать дальше...



Թանկացում հնարավոր է, բայց դեռ հստակ չէ. հացի գործարանի տնօրենը և սպառողների հարցերով ՀԿ նախագահը` հունվարի 1-ից հացի թանկացման մասին

Tert.am (hy) 

Ցանկացած փոփոխություն՝ թե՛ օրենսդրական, թե՛ տնտեսական, ինչ -որ մտավախություններ առաջացնում է` կապված գների փոփոխության հետ. Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հունվարի 1-ից հացամթերքի հնարավոր թանկացման վերաբերյալ հացարտադրողների շրջանում տարածված խոսակցություններին, այս մասին ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:

 «Հաց գնի թանկացումը շատ հնարավոր է, բայց 100 տոկոսով ասել, որ այդպես կլինի, դժվար  է, որովհետև հիմնականում ապրանքի թանկացում տեղի է ունենում հումքի թանկացման պարագայում... Читать дальше...

Գազայի հատվածից արձակված հրթիռն ընկել է Իսրայելի մանկապարտեզներից մեկի վրա

Tert.am (hy) 

Իսրայելի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Միկի Ռոզենֆելդը հայտնել է, որ պաղեստինցիները Գազայի հատվածից հրթիռ են արձակել, որն ընկել է հրեական Սդերոտե քաղաքի մանկապարտեզներից մեկի վրա:

Ինչպես նշում է russian.rt.com-ն, այդ պահին մանկապարտեզում մարդ չի եղել: Ռոզենֆելդը նշել է, որ հասցված վնասի չափը դեռևս չի ճշտվել:

Աղբյուրը հիշեցնում է, որ դեկտեմբերի 8-ի երեկոյան Գազայի հատվածից 3 հրթիռ է արձակվել, ինչին ի պատասխան իսրայելական օդուժը գրոհել է պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման որոշ դիրքեր:

Հարձակումը... Читать дальше...

«Եվրատեսիլ 2017»-ի հաղթողը սրտի փոխպատվաստման վիրահատություն է տարել

Tert.am (hy) 

«Եվրատեսիլ 2017» համաեվրոպական երգի մրցույթի հաղթող Սալվադոր Սոբրալը սրտի փոխպատվաստման վիրահատություն է տարել:

Ինչպես հայտնում է metro.co.uk-ը, վիրահատությունն անցկացվել է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիասաբոնում: Բժիշկները մանրամասնել են, որ 27-ամյա Սոբրալի սիրտը փոխպատվաստվել է դեկտեմբերի 8-ին:

Ներկայում երգիչը գտնվում է վերականգնողական փուլում: Հայտնի է, որ դրանից առաջ նա երեք ամիս հիվանդանոցում է անցկացրել՝ սպասելով վիրահատությանը:

Հիշեցնենք, որ պորտուգալացի Սալվադոր Սոբրալը... Читать дальше...

1 տրլն դոլար. ՄԱԿ-ը հաշվել է ամբողջ աշխարհում տարեկան տրվող կաշառքի չափը

Tert.am (hy) 

Միացյալ ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հաշվել է ամեն տարի ամբողջ աշխարհում տրվող կաշառքի չափը, հայտնում է un.org-ը՝ մանրամասնելով, որ ծավալը գնահատվել է 1 տրլն դոլար:

Փորձագետներն ընդգծել են, որ կոռուպցիոն գործունեության հետևանքով համաշխարհային տնտեսությունը տարեկան կրում է 2.6 տրլն դոլարի վնաս:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի տվյալների համաձայն՝ զարգացող երկրներում կոռուպցիայի հետևանքով կրած վնասի չափը 10 անգամ գերազանցում է զարգացման համար հատկացվող գումարին:

«Կաշառակերությունը լուրջ հանցանք է... Читать дальше...

Շինաշխատանքներն ընթացքի մեջ են` նախ որակով, ապա արագ. Երևանի Կրկեսի գլխավոր ինժեները Կրկեսի բացման նախնական ժամկետ դժվարանում է նշել  

Tert.am (hy) 

Երևանի Կրկեսի գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը Կրկեսի բացման համար կոնկրետ ժամկետ դժվարանում է նշեց։ Tert.am-ի հետ զրույցում նա հայտնեց, որ թեև կրկեսի շենքում իրականացվող աշխատանքների մեծ մասն արդեն արվել է, դեռևս կոմունիկացիաների հետ կապված աշխատանքներն ավարտված չեն: «Աշխատանքները ընթացքի մեջ են, իրենց հունով գնում են. առաջին հերթին որակով, հետո` արագ, որ շատ սպասեցնել չտանք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ նախկինում տարբեր ժամկետներ էին նշվում Կրկեսի բացման համար, նույնիսկ ասվում էր... Читать дальше...

Փորձագետները կազմել են ամենացածր աշխատավարձ ստացող եվրոպական երկրների ցանկը. Հայաստանը 4-րդն է

Tert.am (hy) 

Ուկրաինացի փորձագետները կազմել են Եվրոպայում ամենացածր միջին աշխատավարձ ունեցող պետությունների ցանկը, որը գլխավորել է իրենց իսկ երկիրը՝ Ուկրաինան: Համապատասխան տվյալները հրապարակվել են Texty.org.ua վերլուծական կենտրոնի պաշտոնական կայքում:

Աղբյուրը մանրամանում է, որ վարկանշային աղյուսակը կազմելիս փորձագետները հիմնվել են երկրներում միջին ամսական մաքուր աշխատավարձի ցուցանիշների վրա: Արդյունքում պարզվել է, որ Ուկրաինայում այդ ցուցանիշն ամենացածրն է՝ 190 եվրո: Երկրորդ և 3-րդ հորիզոնականներում... Читать дальше...

Թրամփի սկանդալային հայտարարությունից հետո Արաբական պետությունները կոչ են արել միջազգային մակարդակով ճանաչել Պաղեստին պետությունը

Tert.am (hy) 

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո, Արաբական պետությունների լիգայի խորհուրդը Կահիրեում կայացած նիստի շրջանակում արտգործնախարարների մակարդակով հայտարարություն է ընդունել, որում կոչ է անում միջազգային մակարդակով ճանաչել Պաղեստին պետությունը՝ Արևելյան Երուսաղեմում իր մայրաքաղաքով հանդերձ:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, արաբական երկրները մտադիր են դիմել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, որպեսզի կառույցը քննարկի Թրամփի վիճահարույց որոշումը... Читать дальше...

Ռոքեր Քրիս Ռին հոսպիտալացվել է բեմի վրա ուշագնաց լինելուց հետո

Tert.am (hy) 

Բլյուզ ոճի հայտնի բրիտանացի կատարող Քրիս Ռին ուշագնաց է եղել Օքսֆորդում համերգի ժամանակ, հայտնում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ երաժիշտը հոսպիտալացվել է:

Ականատեսների պատմելով՝ երգերից մեկի կատարման ժամանակ Ռին անսպասելիորեն բռնվել է բարձրախոսից ու հետո ընկել բեմի վրա: Դրանից անմիջապես հետո նրան հիվանդանոց են տեղափոխել:

Այժմ բժիշկները երաժշտի վիճակը կայուն են գնահատում:

Հայտնի է, որ նախորդ տարի Ռին սրտի կաթված էր տարել:

Զրոյականին մոտ գնաճը բացասական երևույթ է, խնդիրն այն է, որ պետք է մարդկանց եկամուտներն աճեն՝ գնաճին զուգահեռ. Ատոմ Մարգարյան

Tert.am (hy) 

Գնաճը՝ որպես մակրոտնտեսական ցուցանիշ, Հայաստանում բարձր չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը` անդրադառնալով թանկացումներին: 

«Ցածր կամ զրոյականին մոտ գնաճը բացասական երևույթ է, խնդիրն այն է, որ պետք  է մարդկանց եկամուտներն աճեն` առնվազն գնաճին համամասնորեն: Ահա սա է մեր հիմնական խնդիրը»,-ասաց նա և նկատեց, որ  սոցիալապես անապահով խավերի համար այս տարի աշխատավարձերի, նպաստների, թոշակների բարձրացում չի եղել, և մյուս տարի ևս չի նախատեսվում:

«Այդ առումով որոշակի ռիսկեր կան... Читать дальше...

Մասիմիլիանո Ալեգրի. «Յուվենտուսը» խաղաց ավելի լավ, քան ես կարող էի պատկերացնել

Tert.am (hy) 

Իտալիայի առաջնության 16-րդ տուրի «Յուվենտուս»-«Ինտեր» հանդիպման ընթացքում գոլեր չեն գրանցվել: «Ծեր սինյորայի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խաղից հետո նշել է, որ գոհ է իր թիմի ֆուտբոլիստներից:

Читать дальше...

Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

Tert.am (hy) 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին` ժամը 10:00-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են  մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով  նախարարությունը վարորդներին հորդորում... Читать дальше...

Спорт в России и мире
Москва

Новороссийские шахматисты приняли участие в полуфинале турнира "Шахматные звёзды 4.0"


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
ATP

Итальянский теннисист Синнер стал лучшей ракеткой мира в рейтинге ATP


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

«Зеленая» повестка: участники экофорума выяснили, как реализуются приоритетные природоохранные программы





Путин в России и мире
Москва

Появление российского флота у берегов Кубы напомнило Западу о словах Путина


Лукашенко в Беларуси и мире
Минск

Видео: Истерика в Ереване: Пашинян против Лукашенко




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Почему Зеленский не убедил саудовского принца, кража денег РФ, что готовят против России на саммите НАТО: обзор мировой политики 13 июня


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Песня

Песню «На заре» исполнит хор Сретенского монастыря на фестивале в Пскове



Москва

Источник 360.ru: на Боткинском проезде загорелся 4 этаж нежилого здания

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net