Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Ноябрь
2017

Новости за 19.11.2017

Վանաձորում 36-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

Tert.am (hy) 

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում Վանաձորի բնակիչ Վոլոդյա Քոչինյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է նույն քաղաքի 24-ամյա բնակիչը։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

2017 թվականի նոյեմբերի 19-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ ժամը 01:05-ին բժշկական կենտրոն է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 1981 թվականի ծնված Վոլոդյա Քոչինյանի դիակը՝ որովայնի շրջանում ծակած-կտրած... Читать дальше...

Նորվեգիայի թագավորին հոսպիտալացրել են վարակի պատճառով

Tert.am (hy) 

Նորվեգիայի արքա Հարալդ V-ին ուրբաթ տեղափոխել են Օսլոյի թագավորական հիվանդանոց վարակի պատճառով, նրա վիճակը բավարար է: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է թագավորական պալատի մամլո ծառայությունը: 

«Նորին մեծություն թագավորը տեղափոխվել է Օսլոյի Թագավորական հիվանդանոց վարակի պատճառով: Իրավիճակը բավարար է, թագավորն առողջանում է», - ասվում է հաղորդագրության մեջ: 

Նորվեգիայի Հարալդ V արքան 80 տարեկան է: Անցյալ տարվա հունվարին նա կնոջ՝ Սոնյայի հետ նշել է նորվեգական գահին բազմելու 25-ամյակը... Читать дальше...



Մեքսիկուհին և ամերիկացին ամուսնացել են իրենց երկրների միջև սահմանին՝ ապացուցելու, որ սերը սահմաններ չի ճանաչում

Tert.am (hy) 

Ապացուցելով, որ սերը սահմաններ չի ճանաչում՝ մեքսիկուհին և ամերիկացին միմյանց ամուսնական երդում են տվել իրենց երկրների միջև սահմանին գտնվող ցանկապատի կողքին:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ԱՄՆ սահմանապահ ծառայության աշխատակիցները մեկ ժամով բացել են դարպասը Պլայաս դե Տիխուանա շրջանի մոտ, որը Կալիֆոռնիայում հաճախ անվանում են «Հույսի դուռ»՝ թույլ տալով երկու կողմի հարազատների կարճատև հանդիպումը:

Հարսանիքը կայացել է շաբաթ օրը: Հարսնացու Էվելիա Ռեյեսը հարսանյաց զգեստով ժամանել է սահմանի մոտ... Читать дальше...

Ռաֆայել Նադալը ճանաչվել է Իսպանիայի վերջին 50 տարիների լավագույն մարզիկ

Tert.am (hy) 

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը «AS» պարբերականի կողմից ճանաչվել է Իսպանիայի վերջին 50 տարիների լավագույն մարզիկ: Մրցանակը հանձնվում է լրատվամիջոցի 50-ամյա գործունեության առթիվ:

Читать дальше...

Թագավորական պալատը ներկայացրել է Էլիզաբեթ II թագուհու և արքայազն Ֆիլիպի նոր լուսանկարը՝ ամուսնության 70-ամյակի առթիվ

Tert.am (hy) 

Մեծ Բրիտանիայում հրապարակվել է Էլիզաբեթ Երկրորդ թագուհու և արքայազն Ֆիլիպի նոր լուսանկարը՝ նրանց ամուսնության 70-ամյա հոբելյանի առթիվ:

Ինչպես ներկայացնում է BBC-ն, նոր լուսանկարում հոբելյարների հետևում պատին երկու կտավ է փակցված, որոնք պատկանում են Գեյսնբորոյի վրձնին: 1781-ին ստեղծված կտավներում պատկերված են Ջորջ III-ն ու Շառլոտ թագուհին:

Բրիտանական միապետական զույգի պլատինե հարսանիքը կնշվի նոյեմբերի 20-ին Վինձորյան ամրոցում, որտեղ ներկա կլինեն միայն հարազատներն ու մտերիմ ընկերները:

Էլիզաբեթ... Читать дальше...

Ինքնասպանության փորձ Արարատի մարզում. 19-ամյա աղջիկը ցած է նետվել կամրջից. shamshyan.com

Tert.am (hy) 

«Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում հայտնել են, որ «ձախ սրունքի ստորին 3-րդ-ի զույգ ոսկրերի բազմաբեկոր 1-ին, 2-րդ ոսկրերի ողերի կոմպրեսիոն կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ:

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Ոստիկանները պարզել են, որ ժամը 15:30-ի սահմաններում Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչուհի, 19-ամյա Լիլիթ Բ.-ն ինքնասպանություն գործելու նպատակով Երևան-Երասխավան ավտոճանապարհի 44-րդ կմ... Читать дальше...



Թուրքիան շարունակում է ռազմական տեխնիկա տեղափոխել սիրիական Իդլիբ նահանգ

Tert.am (hy) 

Թուրքական զինուժի հրամանատարությունը շարունակում է Թուրքիայի տարբեր շրջաններից ռազմական տեխնիկա ուղարկել Սիրիայի Իդլիբ նահանգ՝ վերահսկողության կետեր սահմանելով դեէսկալացիոն գոտում:

Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով Անատոլիական լրատվական գործակալությանը, ռազմական տեխնիկան թուրքական տարբեր շրջաններից տեղափոխում են Հաթայ նահան, իսկ այնտեղից սիրիական տարածք:

Ներկա պահին թուրք զինվորականները տեղակայված են Աֆրինի շրջանի սահմաններին, որտեղ վերահսկողություն են իրականացնում քուրդ աշխարհազորայինները... Читать дальше...

Սաակաշվիլին հայտարարել է Ուկրաինայի նոր վարչապետ դառնալու պատրաստակամության մասին

Tert.am (hy) 

Վրաստանի նախկին նախագահ և ուկրաինական Օդեսա մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինային նոր կառավարություն է պետք, որը նա պատրաստ է ղեկավարել:

«Ուկրաինային նոր իշխանություն է պետք, նոր կառավարության ստեղծում, մենք պետք է միասին ստեղծենք դրանք, ես պատրաստ եմ դա անել ձեզ հետ միասին: Մենք պետք է նոր մարդկանց գտնենք նոր կառավարության համար: Ես պատրաստ եմ ձեզ հետ միասին գլխավորել այդ գործընթացն ու կառավարությունը, եթե անհրաժեշտ է»,-TVrain.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Սաակաշվիլին... Читать дальше...

Հունաստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի

Tert.am (hy) 

Հունաստանում տիրող ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի: Այս մասին նոյեմբերի 19-ին հաղորդում է Корреспондент-ը:

Նշվում է, որ տարերային աղետի հետևանքով տասնյակ մարդիկ առանց տանիքի են մնացել: Ընդհանուր առմամբ, ջրհեղեղը վնաս է հասցրել Մանդրա, Մեգարա և Նեա-Պերամոս քաղաքների ենթակառուցվածքները:

Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, ջրի մակարդակը տեղ-տեղ գերազանցել է շենքերի առաջին հարկերի բարձրությունը: Նման ուժգնության հորդառատ անձրևները հազվադեպ են տեղի ունենում Հունաստանում... Читать дальше...

Մուգաբեն համաձայնել է հրաժարական տալ Զիմբաբվեի նախագահի պաշտոնից

Tert.am (hy) 

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն համաձայնել է հեռանալ երկրի ղեկավարի պաշտոնից այն 37 տարի զբաղեցնելու հետո:

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով բանակցային ընթացքին քաջատեղյակ աղբյուրը, 93-ամյա Մուգաբեն նման որոշում է կայացրել երկրի իշխող կուսակցության առաջնորդի պաշտոնից հեռացվելուց ժամեր անց:

Իշխող կուսակցությունը Զիմբաբվեին 24 ժամ էր տվել ինքնակամ հրաժարական տալու համար, այլապես իմպիչմենթի առաջ կկանգներ:

Զիմբաբվեի ռազմական ուժի ներկայացուցիչները Մուգաբեի... Читать дальше...

Ադրբեջանը շահագրգռված է ԼՂ հարցի շուտափույթ կարգավորմամբ. Ալիևը՝ Լավրովի հետ հանդիպմանը

Tert.am (hy) 

Ադրբեջանը շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման հարցում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Այսօր կխոսենք Լեռնային Ղարաբաղի հետ կապված հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման մասին հարցերի շուրջ: Ադրբեջանը շահագրգռված է այդ հարցի շուտափույթ կարգավորմամբ», - ասել է Ալիևը:

Ալիևի խոսքով՝ այս հանդիպումը հնարավորություն է նաև քննարկելու երկու երկրի հարաբերությունների հետագա... Читать дальше...

Վանաձորի ավագանու ՀՎԿ խմբակցությունն այսօր էլ է ընդդիմադիր, հուշագրի ստորագրումը որևէ նշանակություն չունի. Հ. Բիշարյան

Tert.am (hy) 

Երեկ Վանաձորում  «Հայկական վերածնունդ» կուսակցությունը համագործակցության հուշագիր է կնքել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ։ Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը նախորդ ուրբաթ կայացրած որոշմամբ Վանաձորի ավագանու նիստերը հակասահմանադրական էր ճանաչել. 1 տարի առաջ Վանաձորի՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ավագանիները հուշագիր էին կնքել Քրիստ Մարուքյանին Վանաձորի քաղաքապետի պաշտոնում պաշտպանելու մասին, սակայն փակ, գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ... Читать дальше...

Իշխանություն-բիզնես վստահության անջրպետն ամբողջությամբ հաղթահարված չէ, սակայն արդեն կա նորմալ երկխոսության հնարավորություն. Ալ. Խաչատուրյան

Tert.am (hy) 

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն, վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ շատ նախնական հաշվարկներով 2030 թվականին ՀՆԱ-ն մոտավորապես երկու անգամ կրկնապատկվելու է, նույնիսկ կարող է մի քիչ ավելի, բայց դա աշխատանքային տարբերակ է, որը պետք է քննարկեն: Նա նշեց, որ արդյունք կերևա այն ժամանակ, երբ իրականում ժողովուրդը կսկսի զգալ, որ իր կյանքը որակապես փոխվել է, ինչը մեկ տարվա ընթացքում հնարավոր չէ: Ինչ վերաբերում է իրեն ուղղված վարչապետի`«հուպ տալու» կոչին, Ալեքսանդր Խաչատուրյանը նշեց. Читать дальше...

Սիրիական բանակին հաջողվել է ամբողջությամբ ազատագրել Աբու Քամալ քաղաքն իսլամիստ գրոհայիններից

Tert.am (hy) 

Սիրիայի կառավարական բանակը՝ աշխարհազորային ուժերի աջակցությամբ, ամբողջությամբ ազատագրել են Դեր Զոր նահանգի մարտավարական նշանակություն ունեցող Աբու Քամալ քաղաքը, որը գտնվում է Իրաքի հետ սահմանին:

Այս մասին հայտնում է Press TV-ն՝ հավելելով, որ Սիրիայի համատեղ գործողությունների հրամանատարությունը կիրակի հայտարարել է Եփրատի ափին գտնվող քաղաքի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրման մասին:

Նշենք, որ քաղաքի շուրջ մարտերը չէին դադարում վերջին օրերին: Սիրիական... Читать дальше...

Ըմբշամարտիկների մրցամարտին հետևող մրցավարը համացանցի հերոս է դարձել՝ ինքնատիպ պահվածքով (տեսանյութ)

Tert.am (hy) 

Համացանցի օգտատերերից մեկն իր թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել ըմբշամարտի երիտասարդական մրցումներից, որում երևում է, թե ինչպես է մրցավարը ուսով սահում հատակի վրայով:

Ինչպես գրում է Lenta.ru-ն, տեսանյութը մեծ թվով մարդիկ են դիտել, ոմանք էլ կիսվել են իրենց տարբերակներով: Օգտատերերը տեսանյութի հերոսին անվանել է հազարամյակի լավագույն մրցավար:

Շատերի կարծիքով՝ մրցավարը նոր պարային շարժում է հնարել:

Читать дальше...


Музыкальные новости
Анастасия Волочкова

Поклонники в печали! Анастасию Волочкову засняли на Мальдивах в трауре





Персональные новости
Владимир Потанин

Изучаем разнообразие выпусков ЦФА на платформе "Атомайз"





Մադագասկարում ժանտախտով վարակված հիվանդները փախչում են հիվանդանոցից՝ ասեղից վախենալու պատճառով

Tert.am (hy) 

Մադագասկարում ժանտախտով վարակված հիվանդները փախչում ենք հիվանդանոցից, որովհետև վախենում են ասեղներից և սովոր չեն հիվանդանոցում մնալուն: 

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, հիվանդանոցից նրանց փախուստը կարող է հանգեցնել հիվանդության տարածմանը երկրով մեկ: Երկրի մայրաքաղաք Անտանանարիվուի Կենտրոնական հակաժանտախտային հիվանդանոցի անվտանգության աշխատակիցները փորձում են կանգնեցնել փախչող հիվանդներին: Նմանատիպ փախուստի առաջին դեպքը գրանցվել է հոկտեմբերին, սակայն փախուստի դիմած հիվանդին հաջողվել էր ետ բերել... Читать дальше...

Զիմբաբվեի գահընկեց նախագահ Մուգաբեն հացադուլ է հայտարարել

Tert.am (hy) 

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն հացադուլ է հայտարարել՝ գտնվելով տնային կալանքի տակ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով իր աղբյուրներին:

«Եթե նա մահանա անգամ բնական պատճառներից, բանակը պատասխանատու կլինի դրա համար միջազգային հանրության առաջ: Այսպիսով` նախագահը փորձում է ճնշում գործադրել բանակի վրա», - ասել է Մուգաբեի ընտանիքի անդամներից մեկը:

Զիմբաբվեի նախարարներից մեկը, իր հերթին մեկնաբանելով Մուգաբեի հացադուլը, նշել է, որ «ծերուկը շատ տարբեր հնարքներ է գործադրել անցյալ... Читать дальше...

Մարոկկոյում բարեգործական նպատակով սնունդ բաշխելու ժամանակ հրմշտոցից 15 մարդ է մահացել

Tert.am (hy) 

Առնվազն 15 մարդ է մահացել Մարոկկոյում, երբ ուտելիքի բաժանման արարողության ժամանակ խուճապ և հրմշտոց է սկսվել:

Ինչպես հայտնում է BBC-ն, միջադեպը տեղի է ունեցել Կասաբլանկա քաղաքից 150 կմ հեռավորությամբ գտնվող Սիդի Բուալեմ գյուղում: Կատարվածի հետևանքով նաև 5 վիրավոր կա:

Դեռևս հայտնի չէ, թե ով է եղել որպես օգնություն սնունդ բաժանողը, սակայն հայտնի է, որ ակցիան բարեգործական է եղել: Որոշ հաղորդումների համաձայն՝ վիրավորների թիվը կարող է հասնել 40-ի:   

Մեծ Բրիտանիայի 91-ամյա թագուհին ձիով զբոսանք է կատարել՝ իր պլատինե հարսանիքին ընդառաջ

Tert.am (hy) 

Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհին այսօր առավոտյան՝ իր պլատինե հարսանիքին ընդառաջ, ձիով զբոսանք է կատարել Վինձոր ամրոցի մոտակայքում: Հայտնի է, որ ձիարշավը թագուհու ամենասիրելի սպորտաձևն է:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 91-ամյա թագուհին զբոսնել է իր սիրելի սև պոնիով: Վաղը լրանում է թագուհու և Էդինբուրգի 96-ամյա դուքս Ֆիլիպի ամուսնության 70-ամյա հոբելյանը: Միապետական զույգն ամուսնացել է 1947-ի նոյեմբերի 20-ին:

Տոնական հանդիսությունն անցկացվելու է Վեստմինստերյան աբբայությունում... Читать дальше...

Спорт в России и мире
Москва

В Москве в 12-й раз пройдет фитнес-фестиваль «ФитЭкспо 2024»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
ATP

Рублёв поднимется на шестое место в рейтинге ATP после победы на «Мастерсе» в Мадриде


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Синоптик Позднякова: 9 мая в Москве еще будет кружить снег





Путин в России и мире
Москва

Владимир Путин вступил в должность президента РФ на новый шестилетний срок


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко пригрозил мгновенным ответом на агрессию против Белоруссии




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В США прокомментировали подготовку покушения на Зеленского


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Анастасия Волочкова

Кудрявцева отправила сообщение Волочковой с призывом бросить пить алкоголь



Москва

Прижизненный ритуальный договор: где заключить?

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net