Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Январь
2019

ԱԱԾ-ն ոչ միայն պետք է կառավարության կառուցվածք վերադառնա և հաշվետու լինի ԱԺ-ին, այլ նաև ԱԱԾ-ից պետք է դուրս բերվի քննչական մարմինը. Էդմոն Մարուքյան

0

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԱԾ-ի, ոստիկանության և ՊԵԿ-ի՝ կառավարության կառուցվածք վերադարձնելու մասին:

Մարուքյանը գտնում է, որ ԱԱԾ-ն ոչ միայն պետք է կառավարության կառուցվածք վերադառնա և հաշվետու լինի ԱԺ-ին, այլ նաև ԱԱԾ-ից պետք է դուրս բերվի քննչական մարմինը, և ԱԱԾ-ն պետք է զբաղվի իր ուրույն գործառույթով:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

«Բոլոր նորընծա պաշտոնյաներին, ովքեր մեկեն սկսել են կրծքով պաշտպանել խորհրդարանական Հայաստանում սուպերվարչապետական կառավարումը չեմ ուզում նույնիսկ հորդորել, որ հիշեն իրենց մեկամյա վաղեմության սրտաճմլիկ ելույթներն ու ահասարսուռ հիշեցումները Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման տարիների ողբերգական իրադարձությունների մասին։

Սուպերվարչապետական համակարգի պաշտպաններին ուզում եմ խորհուրդ տալ տեղափոխվել այն Հայաստան, որտեղ հնարավոր եղավ մեծագույն ոճրի հետևանքով այնքան թուլացնել մեր պետական կարգը, այնպես այլանդակել պետական ինստիտուտներն ու դրանց հիմքերը, որ այդ ամենը պետք է ավարտվեր մեկ մարդու ձեռքում ենթարկված Ներքին գործերի, Ազգային անվտանգության և պետեկամուտների նախարարությունները։

Սա եղել է քաղաքական որոշում։ Այդ կառուցվածքային փոփոխության (երբ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն և Քննչական կոմիտեն ենթարկվել են մեկ անձի) հետևանքներին մենք առերեսվել ենք տարիներ շարունակ։ Հենց դրա արդյունքում են մեր երկրում եղել մարդու իրավունքների շարունակական, համակարգված և զանգվածային խախտումները։ Ավելին, հենց այդպիսի համակարգային աղճատումն ու այլասերումն է եղել դատական իշխանության կախվածության հիմնական պատճառը գործադիրից՝ հիմք դնելով Հայաստանում ավտորիտար կառավարման վայրի ձևը։ Համոզված եմ, որ նոր Հայաստանի առջև դրված խնդիրները հնարավոր չէ լուծել Ռոբերտ Քոչարյանի հաստատած հակապետական համակարգի միջոցով։ Ավելին, խորը կասկածներ ունեմ, որ հին կառավարման գործիքների կիրառումը ցանկացած նույնիսկ ամենալեգիտիմ իշխանությանը ժամանակի ընթացքում դարձնելու է ավտորիտար։ Ոչ վաղ անցյալում սա շատերիս համար տարրական ճշմարտություն էր։

Եվ հիմա, երբ մենք խոսում ենք իշխանությունների տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովման անհրաժեշտության մասին, նկատի ունենք, որ գործադիր իշխանության որևէ մարմին չպետք է ունենա բացարձակ անվերահսկելի գործառույթներ։ Ուստի ոչ միայն ինքը՝ կառավարությունը, պետք է գտնվի խորհրդարանական վերահսկողության ներքո՝ որպես ամբողջական մարմին, այլև նրա առանձին ինստիտուտները, որոնց միջոցով իրականացնում է իր գործառույթները, նույնպես պետք է անվերապահորեն գտնվեն խորհրդարանական վերահսկողության ներքո։ Ինչ վերաբերվում է այս օրերին շրջանառության մեջ դրված այն պարզունակ թեզին, որ եթե ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը դառնան նախարարություններ և հաշվետու լինի ԱԺ-ին, ապա դա ենթադրում է, որ այդ կառույցներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կուսակցականացվելու են, ապա ուղղակիորեն պնդում եմ, որ սուպերվարչապետական այս համակարգն ինքնին ենթադրում է, որ այդ կառույցներում նշանակումները ենթարկվում են օրվա իշխանության քիմքին հարազատ խիստ քաղաքական նպատակահարմարությանը։ 
Ի հավելումն ասվածի նաև գտնում եմ, որ ԱԱԾ-ն ոչ միայն պետք է կառավարության կառուցվածք վերադառնա և հաշվետու լինի խորհրդարանին այլ նաև ԱԱԾ-ից պետք է դուրս բերվի քննչական մարմինը և ԱԱԾ-ն պետք է զբաղվի իր ուրույն առաքելությամբ։

Հ․Գ․ Սուպերվարչապետական համակարգի նոր պաշտպաններին առաջարկում եմ քննարկել պաշտպանության նախարարությունը ևս դուրս բերել խորհրդարանական վերահսկողությունից և դարձնել վարչապետին ենթակա մարմին, որովհետև ձեր այսօրվա հայտարարություններով թերագնահատում եք Հայաստանի Պաշտպանական գերատեսչությունը, որը մինչդեռ իր նշանակությամբ և կարևորությամբ մի քանի անգամ ետ է թողնում և ոստիկանությանը և ԱԱԾ-ին, բայց այն նախարարություն է և հաշվետու է խորհրդարանին»։

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин объявил о начале испытаний беспилотного трамвая в городских условиях и запуске виртуальной карты «Тройка»


Спорт в России и мире
Москва

В ОЭЗ «Технополис Москва» выпущена серия автомобилей для участия в чемпионате кольцевых гонок


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Большой шлем

Dagospia: Синнер и Калинская вместе поужинали в ресторане в Париже


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В выходные в Москве ожидается до 28 градусов тепла





Путин в России и мире
Москва

НАЛОГИ С ЗАРПЛАТ И НДС МОГУТ ОТМЕНИТЬ?! Государственная Дума и Правительство РФ оптимизируют налоги.


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко подчеркнул роль патриарха Кирилла в укреплении связей Москвы и Минска




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

"Зеленскому приготовиться". В Киеве раскрыли, что задумал Порошенко


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Сергей Прокофьев

В Пекине Заслуженный коллектив России исполнил произведения Прокофьева и Шостаковича



Москва

Читатель Толстов: магия книжек, музыки и говорящих сусликов

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net