Լոս Անջելեսի բնակչուհին իր տունը վերածել է Բարբի տիկնիկի թանգարանի (տեսանյութ)
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում բնակվող Ազուսա Սակամոտոն այնքան շատ է սիրում «Բարբի» տիկնիկներին առնչվող ամեն բան, որ իր տունը վերածել է հանրահայտ տիկնիկին նվիրված «սրբավայրի»:
Ինչպես գրում է Oddity Central-ը, Ճապոնիայում մեծանալով՝ Ազուսան մանուկ հասակում չի խաղացել բարբիով, որն այնքան էլ տարածված չէր իր երկրում: Իր առաջին տիկնիկը նա ստացել է միջին դասարաններում սովորելիս: Այդ օրվանից ի վեր նա սկսել է հավաքել տիկնիկի տարբեր օրինակներ:
Այսօր նրա հսկայական հավաքածուն ամբողջական թանգարանի է նման, որն ստեղծելու համար կինը 80 000 դոլար է ծախսել:
Նրա տանը կարելի է գտնել ամենատարբեր իրեր, որոնք առնչվում են տիկնիկի աշխարհին: Այն ամենն, ինչ նա օգտագործում է, այս կամ այն կերպ այդ աշխարհին է պատկանում՝ սրբիչներից մինչև արվեստի գործեր: