Մարզահամերգային համալիրի տնօրենի պաշտոնում ընտրության արդյունքում կնշանակվի Կարեն Ղազարյանը
Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի տնօրենի պաշտոնում առաջադրված թեկնածուներից ամենից շատ բալ հավաքել է պրոդյուսեր Կարեն Ղազարյանը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց հանձնաժողովի անդամ, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
«Երկրորդ տեղում էր Եղիշե Պետրոսյանը, ով 15 բալով զիջեց Կարեն Ղազարյանին»,-ասաց նա և նշեց, որ 22 թեկնածու է մասնակցել մրցույթին:
«Նախ պետք է ներկայացվի բիզնես ծրագիր, ըստ կանոնակարգի կառավարման խորհուրդ է ստեղծվելու, որը, կարծում եմ, որ պետք է լինի շատ լուրջ, քանի որ կառույցը մեծ ներդրումներ է պահանջում»,- ասաց նա: