«Արսենալը» ցանկանում է ձեռք բերել Յանիկ Ֆերեյրա Կարասկոյի տրանսֆերը
«Դալյան Իֆանի» կիսապաշտպան Յանիկ Ֆերեյրա Կարասկոն կարող է տեղափոխվել «Արսենալ»: Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը:
Լոնդոնյան ակումբը բանակցություններ է վարում 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ:
«Արսենալը» սկսել է բանակցություններ վարել Կարասկոյի հետ, քանի որ չի կարողացել համաձայնության գալ «Ինտերի» հետ Իվան Պերիշիչի տեղափոխության հարցում:
2018 թվականին Կարասկոն մասնակցել է Չինաստանի առաջնության 26 հանդիպման` դառնալով 7 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: