Նազարբաևը կոչ է արել երկրի նախարարներին կրել տեղական արտադրության կոստյումներ
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կոչ է արել երկրի նախարարներին կրել տեղական արտադրության կոստյումներ, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նազարբաևը դժգոհել է, որ շատ ղազախստանցիներ նախընտրում են օգտագործել դրսից ներկրված ապրանքներ:
«Ամեն ինչ մեզ մոտ բերվում է արտասահմանից», - նկատել է նախագահը՝ նշելով, որ կարող է հասկանալ նորաձևության միտումներին հետևողներին, որոնք ցանկանում են որոշ հայտնի բրենդներ ձեռք բերել, սակայն մյուս դեպքերում արժե չանտեսել նաև տեղական ապրանքանիշները:
«Երեկ երիտասարդների հետ հանդիպման շրջանակում ցուցադրության ժամանակ ինձ ցույց տվեցին հրաշալի կոստյումներ ու կոշիկներ: Մենք ուղղակի ուշադրություն չենք դարձնում: Ինչո՞ւ չզարգացնենք դա: Այ այստեղ նստածներս, բոլորս պետք է գանք հայրենական կոստյումներով, ոչ մի վախենալու բան չկա դրանում», - ասել է Նազարբաևը: