ԱՄՆ-ում սաստիկ ցրտի պատճառով երկաթգծի վրա կրակ են վառել, որպեսզի գնացքները կարողանան տեղաշարժվել (լուսանկարներ, տեսանյութ)
Միացյալ Նահանգների արևմտյան հատվածում արկտիկական շրջանից եկած սաստիկ ցուրտ եղանակ է հաստատվել, որը խառնաշփոթ է առաջացրել տասնյակ միլիոնավոր ամերիկացիների առօրյայում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, սաստիկ ցրտի պատճառով ԱՄՆ մի շարք նահանգներում դադարեցվել է փոստային ծառայությունների աշխատանքը, չեղարկվել է մոտ 3000 չվերթ:
«Ջեյդեն» ձմեռային փոթորիկը, որն այս շաբաթվա ընթացքում ավելի կուժեղանա, առնվազն չորս մարդու մահվան պատճառ է դարձել:
Ըստ օդերևութաբանների՝ այս գիշեր Չիկագոյում կլինի ավելի ցուրտ, քան Ալյասկայի, Հյուսիսային բևեռի ու Անտարկտիկայի որոշ հատվածներում: Սպասվում է, որ այս գիշեր Չիկագոյում ուժեղ քամու դեպքում օդի ջերմաստիճանը կհասնի -50 աստիճանի, իսկ Դետրոյթում՝ -40-ի:
Սաստիկ ցրտի պատճառով Չիկագոյում երկաթգծերի վրա կրակ են վառել, որպեսզի դրանք չսառչեն ու գնացքները կարողանան անխոչընդոտ տեղաշարժվել:
Նշվում է, որ փոթորկից ամենաշատը տուժել են Մինեսոտա, Վիսկոնսին, Միչիգան, Այովա, Նեբրասկա, Իլինոիս նահանգները: