Մեսսին մարտի վերջին կարող է վերադառնալ Արգենտինայի հավաքական
Լիոնել Մեսսին կարող է վերադառնալ Արգենտինայի հավաքական: «Բարսելոնայի» ավագը դա արդեն քննարկել է թիմի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիի հետ: Այս մասին հաղորդում է Ole-ն:
Ըստ աղբյուրի՝ Մեսսին հավաքական կվերադառնա Վենեսուելայի ընտրանու դեմ ընկերական խաղի ժամանակ, որը կանցկացվի մարտի 22-ին Մադրիդում:
Ռիո դե Ժանեյրոյում տեղի է ունեցել Ամերիկայի Գավաթի վիճակահանությունը, որը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 7-ը Բրազիլիայի հինգ քաղաքներում: Արգենտինան հայտնվել է B խմբում և կխաղա Կոլումբիայի, Պարագվայի ու Քաթարի հետ:
Հիշեցնենք՝ կատալոնական ակումբի հարձակվողը 2018 թվականի Աշխարհի առաջնությունից հետո ոչ մի հանդիպում չի անցկացրել հավաքականում: