Ավստրալիայում ուժգին ջրհեղեղները կոկորդիլոսներին «ստիպել» են ճանապարհներին հայտնվել (տեսանյութ)
Ավստրալիայի Քուինսլենդ նահանգում, որտեղ այս օրերին ուժեղ ջրհեղեղներ են, երթևեկող մեքենաներից մեկի վարորդը նկարահանել է ճանապարհը հատող կոկորդիլոսի:
Daily Mail-ի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է հսկա երկկենցաղը շարժվում դեպի ճանապարհի մյուս մայթը:
Հայտնի է, որ ջրհեղեղները, ցիկլոնները և այլ բնական աղետները կարող են, այսպես ասած, կոկորդիլոսների տեղաշարժի պատճառ դառնալ:
Քուինսլենդ նահանգի շրջակա միջավայրի և գիտությունների բաժանմունքից հորդորել են «ազատորեն երթևեկող» կոկորդիլոսներ նկատելու դեպքում անպայման հայտնել այդ մասին:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր tert.am-ը, օրերս նահանգում 24 ժամվա ընթացքում ռեկորդային՝ 500 մմ անձրև էր տեղացել, ինչի հետևանքով Դեյնթրի գետի մակարդակը մոտ 12,6 մետրի է հասել: