Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Январь
2019

Սա ԵԽ-ի կողմից նույն բառապաշարով 2-րդ ազդակն էր, որ ունենք լուրջ խնդիրներ մարդու իրավունքների ոլորտում. Ա. Հովհաննիսյանը՝ Միյատովիչի զեկույցի մասին

0

Եվրոպայի խորհրդի կողմից նույն բառապաշարով արդեն երկրորդ ազդակն է, որ մենք ունենք լուրջ խնդիրներ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչի զեկույցին:

«Երեկ հրապարակվել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի զեկույցը Հայաստանի վերաբերյալ։ Զեկույցում հանձնակատարը, անդրադառնալով «Մարտի մեկ»-ի գործի քննության զարգացումներին, ընդգծում է գործընթացի պատշաճ իրականացման անհրաժեշտությունը՝ իրավունքի գերակայության, դատական իշխանության անկախության, թափանցիկության և արդար դատաքննության սկզբունքների խիստ պահպանությամբ, որպեսզի բացառվեն հնարավոր քաղաքական վրեժխնդրության կամ ընտրովի արդադատության վերաբերյալ մեղադրանքները։

Ու կրկին, թարգմանաբար սա նշանակում է՝ նշված առումներով խնդիր են տեսնում՝ ոչ մի բառ հենց այնպես չի գործածված։ «Քաղաքական վրեժխնդրության մեղադրանքից խուսափեք» նշանակում է՝ աշխատեք չունենալ բանտարկյալ, որը համարվելու է քաղաքական, և որը ի հայտ է գալու ընտրովի արդարադատության արդյունքում։ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի զեկույցից հետո սա մեկ ամսվա ընթացքում Եվրոպայի խորհրդի կողմից նույն բառապաշարով փաստացի երկրորդ ազդակն էր, որ մենք ունենք լուրջ խնդիրներ։

Այս պարագայում շատ կարեւոր է Հայաստանի իշխանությունների պատասխանը նշված ազդակներին։ Արդյոք շարունակելու՞ են անտեսել մարդու իրավունքների պաշտպանության ոլորոտում ձնագնդի էֆֆեկտով մեծացող խնդիրները և չնկատել սենյակում արդեն վաղուց գտնվող փղին, թե ի վերջո իշխանությունները իրենց մեջ ուժ են գտնելու դեմ հանդիման կանգնել մեր առջեւ ծառացած խնդիրներին եւ լուծել դրանք։

Հ.Գ. Հանձնակատարը զեկույցում նաև կոչ է անում իշխանություններին բացառել «բևեռացնող, արժանապատվությունը նվաստացնող և հրահրող դիսկուրսը»։ Ահա այստեղ է ամենաբարդ խնդիրը՝ ինչպե՞ս պայքարել ինքդ քո դեմ, երբ նման դիսկուսի համար ունես մի ամբողջ ՊՈԱԿ և ոչ միայն»։

Հիշեցնենք, որ հանձնակատար Միյատովիչն ընդգծել է, որ կարևոր է այս գործընթացն իրականացնել զգուշորեն՝ խստագույնս հավատարիմ մնալով իրավունքի գերակայության, դատական անկախության, թափանցիկության և արդար դատաքննության երաշխավորման սկզբունքներին, որպեսզի բացառվի ենթադրյալ վրեժի քաղաքականության կամ ընտրովի արդարադատության որևէ մեղադրանք:

Նա նաև կոչ է արել Հայաստանի իշխանություններին պաշտպանել քրեական հանցագործության մեջ մեղադրվող ցանկացած անձի անմեղության կանխավարկածը և հասարակական դիսկուրսում խուսափել բևեռացնող, հրահրող ձևակերպումներից, ինչը, ըստ Հանձնակատարի, խոչընդոտ է համախմբված հասարակություն ձևավորելու և անցյալի պառակտումները հաղթահարելու համար:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом


Спорт в России и мире
Москва

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Кирилл Скачков

Кирилл Скачков из Новокузнецка стал победителем Игр стран БРИКС-2024


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Обмен электронными транспортными накладными стал доступен участникам «Биржи грузоперевозок ATI.SU»





Путин в России и мире
Москва

СЕНСАЦИОННЫЙ ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Фёдор Шаляпин

«Всю жизнь я зарабатывал пением и… легким аферизмом». Прохор Шаляпин раскрыл источники дохода в шоу «Вкусно с Анфисой Чеховой» на ТВ-3



Москва

Посол РФ в США Антонов намерен спросить в Белом доме, "куда катится Америка"

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net