Մադուրոն խոստացել է Վենեսուելայում ազգային միլիցիայի 50 հազար ստորաբաժանում ստեղծել
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրում ազգային միլիցիայի 50 հազար ստորաբաժանում ստեղծելու մասին: Այդ մասին հաղորդում է El Universal-ը:
Նրա խոսքով` ազգային միլիցիայի ստորաբաժանումներ ստեղծվելու են երկրի բոլոր քաղաքներում, շրջաններում և գյուղերում:
«Մինչև մայիս ստորաբաժանումները համալրվելու են 2 միլիոն ոստիկանով, որոնք բարձր մակարդակով կպաշտպանեն Վենեսուելայի ժողովրդին Միացյալ Նահանգներից»,- նշել է Մադուրոն: