Սիրիան շաբաթների ընթացքում ամբողջությամբ կազատագրվի ԻՊ-ից. Պենտագոն
Սիրիայում «Իսլամական պետությունը» շաբաթների ընթացքում կկորցնի իր վերահսկողության տակ գտնվող փոքրաթիվ տարածքները: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, նման հայտարարություն է արել Պենտագոնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիկ Շանահանը:
«Ես կասեի, որ ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքների 99.5 տոկոսը վերադարձվել է սիրիացիներին: Մի քանի շաբաթում կդառնա 100 տոկոս»,- խոստացել է Շանահանը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող քրդերի գլխավորած դեմոկրատական կոալիցիան «վերջնական մենամարտի» է պատրաստվում ԻՊ-ի գրոհայինների դեմ Սիրիայի արևելյան շրջանում:
Շանահանը նշել է, ԻՊ-ի գրոհայինները գտնվում են այնպիսի վայրում, ուր ԱՄՆ-ի կողմից աջակցություն վայելող ուժերը ձգձում են առաջընթացը՝ քաղաքացիների պաշտպանության համար: