Մեծ Բրիտանիան դուրս չի գա Եվրամիությունից` առանց Բրյուսելի հետ գործարքի
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է Brexit-ի համաձայնագրում ներառված փոփոխությունը, որով առաջարկվում է Եվրամիությունից դուրս գալ միայն Բրյուսելի հետ գործարքի պայմանով:
Interfax-ի հաղորդմամբ` փոփոխությունը կատարվել է պահպանողական Կերոլայն Սպելմանի և լեյբորիստ Ջեկ Դրոմիի կողմից:
Համայնքների պալատում ներկայացված փոփոխությանը կողմ է քվեարկել 318, դեմ` 310 պատգամավոր:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ասել է, որ քվեարկության արդյունքները ցույց են տալիս, որ մեծ հնարավորություն կա դուրս գալ ԵՄ-ից` գործարքի պայմանով, և երկրի ներսում նման ամուր մեծամասնության պարագայում ինքն արդեն կարող է Բրյուսելից զիջումներ պահանջել: