Բունդեսլիգա. Մյունխենգլադբախի «Բորուսիան» հաղթեց և ամրապնդվեց 3-րդ տեղում (տեսանյութ)
Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում Մյունխենգլադբախի «Բորուսիան» «Բայ Արենա» ստադիոնում նվազագույն հաշվով հաղթեց Լևերկուզենի «Բայերին»:
Խաղի միակ գոլը 37-րդ րոպեին խփեց Ալասան Պլեան:
Այս հաղթանակից հետո Մյունխենգլադբախի ակումբը 36 միավորով ամրապնդվում է մրցաշարային աղյուսակում: «Բայերը» 24 միավորով նահանջում է 10-րդ հորիզոնական:
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
«Այնթրախտ» Ֆ.-«Ֆրայբուրգ»՝ 3:1
«Աուգսբուրգ»-«Ֆորտունա»՝ 1:2
«Հանովեր»-«Վերդեր»՝ 0:1
«Շտուտգարտ»-«Մայնց»՝ 2:3