Թուրքիայի նախագահը պաշտպանել է «Արսենալի» ֆուտբոլիստին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակայնորեն իր աջակցական խոսքն է հղել Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի հասցեին:
Հիշեցնենք, որ Գերմանիայի ընտրանու ֆուտբոլիստը, որը թուրքական արմատներ ունի, ժամանակ է անցկացրել քաղաքական գործչի հետ, իսկ նրանց միասնական նկարը տարածվել է լրատվամիջոցներով: Արդյունքում հասունացել է սկանդալ և Օզիլն ավարտել է միջազգային կարիերան:
«Օզիլը չպետք է զղջա: Ինչպես գիտեք՝ Լոթար Մաթեուսը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ: Մեր ֆուտբոլիստները պետք է գործեն մաքուր խղճով: Ցավում եմ, որ կան մարդիկ, որոնք քննադատում են դա:
Մենք հաճախ ենք տեսնվել Օզիլի հետ տարբեր իրավիճակներում: Մենք հանդիպում ենք Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձանց հետ տարբեր երկրներում: Մեսութն ապրում է Լոնդոնում: Ինչու ես չպետք է հանդիպեմ նրա հետ, եթե հարմար իրավիճակ է ստեղծվել»,- Էրդողանի խոսքն է մեջբերում «Goal»-ը: