Վատիկանի կարդինալը Հռոմի պապին «ստախոս» է անվանել
Հռոմի կաթոլիկ եկեղեցու գերագույն հոգևոր առաջնորդ Ֆրանցիսկոս պապին ենթարկվող կարդինալներից մեկը պոնտիֆիկոսին «սառույցի պես սառը, խորամանկ մաքիավելիստ», ինչպես նաև «ստախոս» է անվանել:
Կարդինալը, որի անունը չի հրապարակվել, Der Spiegel–ին տված հարցազրույցում անդրադարձել է կաթոլիկ եկեղեցու համար իսկական «գլխացավանք» դարձած սեքսուալ սկանդալին, համաձայն որի՝ եկեղեցու բարձրաստիճան ծառայողները տասնամյակներ շարունակ զբաղվել են մանկապղծությամբ:
Կարդինալը պնդել է, որ Հռոմի պապն իրականում տևական ժամանակ իմացել է տխրահռչակ ամերիկացի կարդինալ Թեոդոր ՄքՔարիկի ոչ պատշաճ վարքի մասին, սակայն նախքան սկանդալի ծագելը որևէ քայլ չի ձեռնարկել:
Ինքը՝ Պապը, խոստովանել է, որ Վատիկանի շուրջ ծավալվող սեքսուալ սկանդալները մարդկանց վանում են եկեղեցուց, ուստի իրենք պարտավոր են էական փոփոխություններ անել, եթե ցանկանում են հավատացյալների ապագա սերունդներ դաստիարակել: