Ես թոշակի չեմ գնացել. Արսեն Վենգեր
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ չի ավարտել մարզչական գործունեությունը.
«Ես թոշակի չեմ գնացել: Եթե նման ցանկություն ունենայի, վաղուց կհեռանայի: Հոկտեմբերին ընդամենը 69 տարեկան եմ դառնալու»,- Վենգերի խոսքը մեջբերել է «Sky Sports»-ը:
Հիշեցնենք, որ Արսեն Վենգերն «Արսենալը» գլխավորել է 1996-2018 թվականների ընթացքում: Նրա գլխավորությամբ «զինագործները» 3 անգամ դարձել են Անգլիայի չեմպիոն, 7 անգամ՝ Անգլիայի գավաթակիր: