Ավստրիացի կասկադյորն իր սկուտերով թռիչք է իրականացրել մոտ 4.000 մ բարձրության վրա գտնվող ինքնաթիռից (լուսանկարներ, տեսանյութ)
Ավստրիացի կասկադյոր Գյունտեր Շախերմայրն իր սկուտերով թռիչք է իրականացրել մոտ 4.000 մետր բարձրության վրա գտնվող ինքնաթիռից և պտույտներ գործել օդում, գրում է ">Daily Mail-ը՝ հրապարակելով տեղի ունեցածի տեսանյութը:
Ցնցող տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես է կասկադյորը կատարում այդ հնարքը: Ինքնաթիռում և սկուտերի վրա գտնվող մի քանի տեսախցիկներ նկարահանել են սարսափազդու այս հնարքը տարբեր անկյուններից:
Վերջում Շախերմայրը թողել է սկուտերը և պարաշյուտ բացել: Vespa սկուտերը, որն ունի իր սեփական պարաշյուտը, նույնպես ապահով վայրէջք է կատարել: