Օզիլի հետ լավ հարաբերություններ ունեմ. «Արսենալի» գլխավոր մարզիչ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին հայտարարել է, որ լավ հարաբերությունների մեջ է «զինագործների» կիսապաշտպան Մեսութ Օզիլի հետ:
«Մեզ մոտ ամեն ինչ կարգին է: Ես պրոֆեսիոնալ կերպով «ստիպում եմ» Օզիլին կատարելության, որպեսզի նա կարողանա տալ թիմին այն ամենը, ինչն իր ուժերի սահմաններում է»,- Էմերիի խոսքն է մեջբերում «Sky Sports»-ը:
Հիշեցնենք, որ Էմերին գլխավորել է «Արսենալը» ամռանը: Օզիլը հանդես է գալիս «զինագործների» կազմում 2013 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 3 հանդիպման: