Թուրքական թերթը տուգանվել է 14 000 լիրայով Էրդողանին վիրավորելու համար
Թուրքական «Էվրենսել» պարբերականը ստիպված կլինի 14 000 (մոտ 2400 ԱՄՆ դոլար) թուրքական լիրայի չափով տուգանք վճարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար, այս մասին գրում է diken.com.tr կայքը։
Նշվում է, որ դատարանի կողմից սահմանված տուգանքը պարտավոր են վճարել թերթի նախկին պատասխանատու Վուրալ Նասուհբեյօղլուն ու նախկին սեփականատեր Արիֆ Քոշարը, ում օրոք հրապարակվել է հենց քննադատական այն հոդվածը, որի համար խմբագրակազմը մեղադրվել է նախագահին անձնական վիրավորանք հասնցնելու համար։
Հայտնի է, որ մեղադրյալները չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքն ու կայացված վճիռը ու դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Հիշեցնենք, որ Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն (CPJ) Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին շնորհել է «ամենանեղացկոտ» առաջնորդի կոչումը:
Նման ընտրության հիմք է ծառայել Թուրքիայում քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը պատիժ է նախատեսում երկրի նախագահին կամ «թրքությունը» վիրավորելու համար: Հայտնի է, որ անցած 2017 թվականին տվյալ հոդվածով Թուրքիայում քննվել է 46.193 դատական գործ: