Տարբեր երկրների նկարիչներ կիսվել են իրենց հին աշխատանքներով և դրանց նոր՝ կատարելագործված տարբերակներով (լուսանկարներ)
Մարդկանց մեծամասնությունը սիրում է նկարել, նույնիսկ եթե խոսքը պրոֆեսիոնալ նկարչության մասին չէ: Մեզնից շատերը ժամանակ առ ժամանակ նկարում են՝ ստեղծելով թեև պարզ, բայց այդ պահը լավ նկարագրող աշխատանքներ:
Իհարկե, այս զբաղմունքի հանդեպ սերը գալիս է դեռ մանկությունից, և ոմանց մոտ նույնիսկ պահպանվել են փոքր ժամանակ արած նկարները:
Այսպես, աշխարհի տարբեր երկրների բնակիչներին միավորել է 'Draw This Again' («Նկարի՛ր դա կրկին») մարտահրավերը, որի իմաստը մանկության ժամանակ հեղինակած նկարները գտնելը, հավաքելն ու խմբագրելն է:
Ինչպես նշում է Bored Panda-ն, մարտահրավերի կանոնները շատ պարզ են. մասնակիցներն ուղղակի կիսվում են իրենց հին աշխատանքներով ու դրանց նոր՝ խմբագրված ու կատարելագործված տարբերակներով՝ ցույց տալով, թե ինչքան են նրանց հմտությունները բարելավվել տարիների ընթացքում: