Ռոնալդուի բժիշկները բացահայտել են նրա երիտասարդության գաղտնիքը
«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի բժիշկ Խուան Կառլոս Էրնանդեսը և «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի բժիշկ Միք Քլեգը, որոնք աշխատել են հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ, կիսվել են պորտուգալացու հաջողության գաղտնիքներով: Նրանց խոսքը մեջբերել է Calciomercato-ն:
«Ռոնալդուի հաջողության երեք բաղադրիչները ճիշտ վարժանքներն են, ճիշտ սնունդը և ճիշտ հանգիստը», - պատմել է Էրնանդեսը:
Քլեգի խոսքով՝ հարձակվողի ու մյուս ֆուտբոլիստների տարբերությունը մասնագիտության հանդեպ սերն է:
«Ռոնալդուն նվիրված է իր գործին, ահա թե որն է գաղտնիքը: Նա երբեք կանգ չի առնում», - ասել է Քլեգը:
Հուլիսին 33-ամյա Ռոնալդուն բուժզննում է անցել, որի արդյունքների համաձայն՝ նրա ֆիզիկական վիճակը համեմատվել է 20-ամյա երիտասարդի վիճակի հետ: Մարզիկի մարմնում ընդամենը 7 տոկոս ճարպ կա, այնինչ երբ միջինն այս ցուցանիշը 10-11 տոկոս է լինում: