Հայկական «բարի գալուստը» շփոթության մեջ է գցել «Comedy Club»-ի անդամ Գարիկ Խարլամովին
«Comedy Club» հումորային ակումբի հայաստանյան փառատոնի շրջանակում Երևան ժամանած շոումեն Գարիկ Խարլամովին Հայաստանում ընդունել են շատ ջերմ ու մեծ ոգևորությամբ․ հումորիստն Instagram-ի իր պաշտոնական էջում նշել է, որ արդեն հյուրանոցում է, որտեղ նրան դիմավորել են հայերեն ու ռուսերեն ողջույնի բացիկով։
«Բարի գալուստ, Գարիկ ջան, լավագույն հյուրանոց ու ամենաջերմ քաղաք Երևան», - գրված է եղել բացիկի վրա, որի լուսանկարը Խարլամովը հրապարակել է սոցցանցի իր էջում։
Նա կատակել է, որ գրությունն իրեն շփոթության մեջ է գցել. «գալուստ» բառը հումորիստին հիշեցրել է հայազգի հայտնի դերասան ու հումորիստ Միխայիլ Գալուստյանին։
«Ես այդքան էլ չհասկացա, թե այս ողջույնն ում էր ուղղված՝ ի՞նձ, Գարիկ Մարտիրոսյանի՞ն, թե՞ Միխայիլ Գալուստյանին»,- կատակով գրել է Խարլամովը։