Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Сентябрь
2018

Հայաստանը հանձնառու է ցեղասպանությունների կանխարգելումն առաջ մղելու շարունակական ջանքերին. Զ. Մնացականյանըի ելույթը ՄԱԿ- ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված քննարկմանը

0

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված բարձր մակարդակի քննարկում, որի կազմակերպումը ամրագրված էր 2018թ. մարտի 23-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունված Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևով: Այս մասին  հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Վոյիսլավ Շուչի նախագահությամբ կայացած քննարկմանը բացման խոսքով հանդես են եկել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը: Ելույթով հանդես են եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական, Ռուանդայի միջազգային քրեական դատարանի քարտուղար Ադամա Դիենգը, Միջազգային քրեական դատարանի և Նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական դատարանի դատավոր Կիմբերլի Պրոստը, ՄԹ Միդլսեքսի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր, Լեյդենի համալսարանում միջազգային քրեական իրավունքի և մարդու իրավունքների պրոֆեսոր Վիլյամ Շաբասը և ճշմարտության, արդարադատության, փոխհատուցման և խախտումների անթույլատրելիության երաշխիքների խթանման հարցերով հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոնին:

Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ Հայաստանը հանձնառու և վճռական մարդու իրավունքների օրակարգի, ատելության հողի վրա հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանությունների կանխարգելումն առաջ մղելու շարունակական ջանքերին։

ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ 1948թ. ընդունելով Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան՝ միջազգային հանրությունը պարտավորվեց այլևս երբեք թույլ չտալ այս հանցագործությանը տեղի ունենալ: «Դրանից ի վեր մենք բազմիցս բարձրաձայնել ենք «այլևս երբեք»-ը, սակայն ցեղասպանությունների իրագործումը դեռ չի դադարել: Ռադիկալիզմի, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը: Մասնավորապես մտահոգիչ է բազմակողմանիության և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի միջազգային հանձնառության զգալի անկումը, այն ժամանակ, երբ մենք առավել շատ միջազգային համագործակցության և առավել ամուր կառույցների, հատկապես ՄԱԿ-ի կարիքն ունենք»:

Ընդգծելով, որ ՄԱԿ-ի անդամների գրեթե մեկ քառորդը ձգձգում են միացումը Կոնվենցիային՝ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը, որպես երկիր, որը հետևողականորեն առաջ է տանում ցեղասպանության կանխարգելման օրակարգը, այդ թվում և Միացյալ Ազգերի Կազմակերպության շրջանակներում, միանում է Կոնվենցիայի համընդհանրացմանը վերաբերող Հատուկ խորհրդականի կոչին:

Կարևորելով կրթության դերը մարդու իրավունքների հարգանքի մշակույթի առաջմղման հարցում՝ նախարարն ընդգծել է, որ, դեռևս 2015թ. Կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի միջոցով Հայաստանն ամուր հարթակ է տրամադրում ցեղասպանության կանխարգելման հարցում միջազգային համագործակցության համար:

Եզրափակելով իր խոսքը, նախարար Մնացականյանը վերահաստատել է այն խորին համոզմունքը, որ «այլևս երբեքը» պետք է մեկընդմիշտ ամրագրվի:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин заявил о росте инвестиций в Москву из-за импортозамещения


Спорт в России и мире
Москва

Сергей и Ангелина Минаевы из Брянска завоевали серебро Кубка «НИКА 2024»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Янник Синнер

«Янника Синнера очень рано сравнивать с Роджером Федерером» // Тренер мужской сборной России по теннису Игорь Куницын — о главных событиях Roland Garros


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Красноярский музыкальный театр представил проект театральной экосистемы будущего





Путин в России и мире
Москва

Крестьянин или князь: откуда идет род семьи Путина


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Владимир Высоцкий

Документальный спецпроект — Главком ВМФ адмирал Владимир Высоцкий (03.06.2024)



Москва

Сошлись на рельсах: кто виноват в массовом ДТП в Кузбассе

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net