Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Սկրիպալների թունավորման համար կասկածվող ռուսների հարցազրույցը
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Սկրիպալների թունավորման համար կասկածվող ռուսների հարցազրույցը՝ «Ռուսաստանի կողմից հարցի շփոթեցման ու ստի» հերթական օրինակ անվանելով այն: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է նախարարության ներկայացուցիչը:
«Կառավարությանն ակնհայտ է, որ այս մարդիկ ռուսական ռազմական հետախուզության՝ ԳՀՎ-ի սպաներ են և որ նրանք չափազանց թունավոր ապօրինի քիմիական զենք են օգտագործել մեր երկրի փողոցներում», - նշել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին տված բացառիկ հարցազրույցում հարձակման համար կասկածվող Ռուսաստանի քաղաքացիներ Ալեքսանդր Պետրովը և Ռուսլան Բոշիրովը հայտնել են, որ իրենք որպես զբոսաշրջիկներ են այցելել Սոլսբերի, ոչինչ չեն իմացել Սկրիպալների մասին ու աշխատում են ֆիթնես արդյունաբերությունում:
Տղամարդկանց խոսքով՝ իրենք որևէ թունավոր նյութ չեն տարել իրենց հետ Մեծ Բրիտանիա ու նույնիսկ չեն իմացել՝ որտեղ է տեղակայված Սկրիպալների տունը Սոլսբերիում: