Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Сентябрь
2018

Հայ-ռուսական հարաբերությունները զարգանալու են նույն կերպ. ռուսները շարունակելու են պահանջել, մենք շարունակելու ենք զիջել. Ա. Ենոքյան

0

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը Tert.am –ի հետ զրույցում անդրադառնում է ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 11-ի հանրահավաքին հնչեցրած կոշտ հայտարարություններին՝ օլիգարխներին թիկնազորներին «պառկեցնելը», իր անվտանգության հետ կապված մտահոգությունների մասին բարձրաձայնումները, և, իհարկե, ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման ու հրապարակայնացման դրդապատճառներին ու թիրախներին:

- Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին ՀՀ ԱԱԾ և ոստիկանության պետերին հրահանգեց գնալ և կարգուկանոն հաստատել քաղաքում և 2 ժամվա մեջ գետնին «պառկեցնել օլիգարխների» թիկնազորներին։ ՀՀ-ում դասական իմաստով օլիգարխներ, այսինքն՝ մարդիկ, որոնք իրենց ֆինանսական կարողություններով կարող են ազդել քաղաքական որոշումների կայացման վրա, չեն մնացել, հետևաբար, պարզապես հարուստներ են. հետևաբար, հարուստ ու լոյալ դեմքերին «պառկեցնելու» իմաստը ո՞րն է:

- Դա ավելի շատ հանրահավաքային ելույթ էր, որի համար  անհրաժեշտ են ուժեղ արտահայտություններ։ Մյուս կողմից էլ, իհարկե, անհրաժեշտ էր կոշտ պատասխան տալ հրապարակված գաղտնալսումներին: Իսկ հրապարակային ելույթում այնքան էլ կարևոր չեն տրամաբանական եզրահանգումները։ Ելույթն ակնհայտորեն ուղղված էր «հակահեղափոխությանը», այսինքն՝ նախկին իշխանությունների ներկայացուցիչներին, մինչդեռ բոլորս էլ գիտենք, որ այդ քաղաքական ուժերը չեն մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին, որի առթիվ էր հրավիրված հանրահավաքը։

-Հայտնի դարձավ, որ նշված օպերացիայի շրջանակներում ոստիկանություն է տարվել հեղափոխության, այսպես ասենք,  բարեկամ հարուստ մարդկանցից մեկի՝ Խաչատուր Սուքիասյանի թիկնազորը։ Սա պետք է ցույց տար, որ  երկակի ստանդարտների հնարավորություններ Փաշինյանը չի՞ կիրառում:

- Սա հայտնի գործելաձև է՝ «Խփի՛ր ձերոնց, որ ուրիշները վախենան», ինչքան ինձ հայտնի է, նրանց մի երկու ժամից բաց են թողել։ Միաժամանակ, արդեն բոլոր մեծահարուստները, զգուշանալով նման մոտեցումներից, այլևս թիկնազորով չեն շրջում: Այնպես որ շատ մարդ չի մնացել, ում թիկնազորին կարելի է բռնել։

Մի հանգամանք ևս. այդ բոլոր թիկնազորերը հիմնականում ձևակերպված են որպես ոստիկանության աշխատողներ, և  փոքր-ինչ տարօրինակ է, երբ ոստիկանները պետք է ասֆալտին պառկեցնեն ոստիկաններին։ Մեկ այլ հարց էլ կա՝ իսկ ի՞նչ են արել այդ թիկնապահները, որ ձերբակալում են։ Մնում է ենթադրել, որ արդեն ավարտվել է օլիգարխների էպիզոդը, և հիմա շոուի շարունակականության համար անցնում ենք թիկնապահներին։

-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը նույն հանրահավաքին ակնարկեց, որ իր անվտանգությանն ինչ-որ բան է սպառնում, ու ավելացրեց,  որ թող այս պետության մեջ դավադրություն կազմակերպողնե՛րը մտածեն իրենց անվտանգության մասին։ Սա և՞ս «հեղափոխությունը շարունակվում է» թեզի մեջ է։ Մանավանդ, որ երեկ առատորեն օգտագործվեց հեղափոխություն սիմվոլիկան՝ թմբուկից մինչև խոստում, որ կհագնի կամուֆլյաժը և ավելի լրջորեն կզբաղվի կոռուպցիոներներով, մարդասպաններով, թալանչիներով ու ՀՀ պետականության դեմ դավադրություն կազմակերպողներով։

- Այո, իհարկե, հեղափոխությունը շարունակվում է, այն կշարունակվի առնվազն մինչև ԱԺ ընտրություններ և նոր իշխանությունների կազմավորում։ Չեմ բացառում, որ հեղափոխությունը նաև դրանից հետո շարունակվի, որպես Նոր Հայաստանի քաղաքական գործելաոճ։

Դավադրություններն ու թմբուկները հեղափոխության անբաժանելի մաս են, իսկ հեղափոխության օբյեկտն այժմ կոռուպցիոներներն են։ Բնակչության կենսամակարդակի բարձրացումը չի կարող լինել հեղափոխության առարկա, այն «sexy» չէ, դրանով հրապարակներ չես կարող լցնել։

-Զայրացած Նիկոլ Փաշինյանն իր կերպարով ի՞նչ ուղերձ էր ուղղում և ո՞ւմ, թե՞ ուղղակի զայրացել էր։

- Նիկոլ Փաշինյանը հաջորդ օրը ԱԺ նիստում ասաց, որ ինքը կարող է տարբեր կերպարանքներով հանդես գալ, այնպես որ զայրացած կերպարանքը հարիր էր այդ օրվա հավաքին։ Զայրացած կերպարով կարող ես ցանկացած ուղերձ հղել, մանավանդ՝ թշնամիներին։

Այս հանրահավաքում զայրացած Նիկոլ Փաշինյանը սպառնաց օլիգարխներին, խոսեց տարբեր հուզիչ ու կարևոր հեղափոխական թեմաներից, ու երբ որ արդեն հրապարակը գալվանիզացված էր, հանկարծ հիշեց, թե ինչի համար ենք հավաքվել, ու կոնտեքստից դուրս կոչ արեց քվեարկել դերասան Հայկոյի օգտին։ Այնպես որ մեր վարչապետը լավ է տիրապետում հռետորական վարպետությանը։

-Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը, որ մի քանի օր առաջ ասել էր, որ Հայկ Մարությանը  լավ չի ձևակերպել իր միտքը սևերի ու սպիտակների մասով, երեկ իրեն սրբագրեց ու ասաց, որ շատ էլ ճիշտ էր ասել Հայկոն։

-Սևերի ու սպիտակների մասին հայտարարությունը  շատ հարմար գործիք է ներկա քաղաքականությունը վարելու համար։ Արդեն ասացի, որ հայտարարված սևերը՝ նախկին իշխանությանը սատարողները, դերասան Հայկոյին մրցակից չեն, ուրեմն սրանով հայտարարվում են նոր թեզեր, ավելի շուտ օգտագործվում է Հոկտեմբերյան հեղափոխության «Ով մեզ հետ չէ՝ մեր դեմ է» սկզբունքը, ինչը կարող է որոշակի էֆեկտիվություն ունենալ այս ընտրություններում, քանի որ վախենալով Նիկոլ Փաշինյանի հեղափոխությանը դեմ լինելուց՝ մարդիկ կարող է ընտրեն Հայկոյին, սակայն այն շատ խոր ջրբաժան է առաջացնում հասարակությունում, ինչը սահմանափակում է հետագա կառուցողական զարգացումները։

- Գաղտնալսման օրվա հանրահավաքին ահավոր զայրացած Նիկոլ Փաշինյանը  հաջորդ օրը նշեց, որ արտաքին քաղաքական հետք չի տեսնում։ Սա տարօրինակ չէ՞ ՝ հաշվի առնելով, որ կան բազում վարկածներ, որոնցից առաջինը արտաքին և, մասնավորապես, ռուսական հետքն է։ Եվ, ուրեմն, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մի կողմից զգուշավոր, և մյուս կողմից, ինչո՞ւ պետք է ՌԴ-ն նման քայլերի գնա, եթե հայտարարվում է, որ հայ-ռուսական հարաբերություններն այլևս աննախադեպ լավն են։ Եվ հայկական կողմն էլ համաձայնում է Սիրիայում հայ-ռուսական առաքելությանը։

- Ես տեսնում եմ ակնհայտ ռուսական հետք. ըստ երևույթին, Մոսկվայում համաձայնվելով հիմնականին՝ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ դետալներում չի ցանկացել զիջել, դե ռուսներն էլ շարունակում են ճնշել։ Ընդ որում, դատելով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի տված բացատրություններից, կարելի է ենթադրել, որ կան այլ ձայնագրություններ, և Նիկոլ Փաշինյանը տեղյակ է այդ մասին, այնպես որ ճնշումները շարունակվելու են, մինչև ռուսները չստանան իրենց համար կարևոր մանրամասները։

Հայ-ռուսական հարաբերությունները լարված են. հայտարարություններն այն մասին, թե դրանք փայլուն են, զուտ դիվանագիտական հնարք է: Եթե փայլուն են, ապա ռուսները կարտահանձնեին Հարությունյանին, կամ Հայաստանին չէին դրդի մասնակցել սիրիական ավանտյուրային։

-Միգուցե ռուսական կողմը Խաչատուրովի վրե՞ժն է լուծում։ Կամ Լավրովի մասին հարցին ի պատասխան տրված «շոգ է» -ի՝ հայելային պատասխանն էր սա։

- Ռուսական դիվանագիտությունը չափազանց զարգացած ու բազմագործիք է, սակայն վրեժը չի կարող տեղ ունենալ նրանց գործիքակազմում։ Եթե Լավրովը զայրացած հայտարարություն է անում, ապա լավ պետք է վերլուծել, թե ինչու է այս անգամ նրանց ձեռնտու արտահայտվելու զայրացած ձևը։ Միայն Նիկոլ Փաշինյանը չէ, որ կարող է իր զայրույթը կամ սարկազմն օգտագործել քաղաքական նպատակների համար, ռուսները նույնպես տիրապետում են նման հնարքների։

- Ինչպե՞ս են այս պատմությունից հետո ընթանալու հայ-ռուսական հարաբերությունները։

- Այնպես, ինչպես մինչև հիմա՝ ռուսները շարունակելու են պահանջել, մենք շարունակելու ենք զիջել։ Ցավոք, Նիկոլ Փաշինյանը գնալով փոշիացնում է իր ամենամեծ արժեքը՝ այն, որ իր լեգիտիմությունն ի սկզբանե կախված չէր ռուսներից։ Գնալով Նիկոլ Փաշինյանն ավելի շատ է արդարանում ռուսների առաջ, մեզ մոտ ավելի շատ է արդարանում ռուսների առիթով, ու դրանով աստիճանաբար իր լեգիտիմությունը մտցնում է ռուսների տակ։

-Բայց ներքին գաղտնալսման տարբերակը՝ զանազան օլիգարխների, նույնպես չի կարելի բացառել, մանավանդ, որ Վանեցյանը խոսում էր հարուստների մասին, որոնք ի վիճակի են թանկարժեք սարքեր գնել։

-Խոսքը շատ թանկարժեք սարքերի ու շատ թանկարժեք մասնագետների եւ կազմակերպման չափազանց բարդ սխեմաների մասին է։ Եթե անգամ տեսականորեն մենք ունենք նման օլիգարխներ, ապա նրանց սարքերն ու մասնագետները առնվազն պետք է ԱԱԾ հսկողության տակ լինեին։ Նաև պետք է շատ լավ վերլուծել, թե ինչու էին նրանց անհրաժեշտ այս բացահայտումները հենց հիմա։

-Ակնհայտ է, որ պաշտոնավարման 3-4 ամիսներին Նիկոլ Փաշինյանը, որը անգամ սկզբում՝ իշխանության գալիս ուներ քաղաքական թիմի պակաս, այն լրացրեց հեղափոխությանը վերջին պահին միացած քաղաքական ուժերով։ Սակայն անցած ժամանակաշրջանը ցույց տվեց, որ այլ քաղաքական թիմերի մեծ մասի  հետ Փաշինյանի հարաբերությունները, մեղմ ասած, փայլուն չեն, իսկ բնական դաշնակիցների հետ՝ գրեթե թշնամական։ Չի՞ զգում վարչապետը քաղաքական թիմի պակաս և ինչպե՞ս է այս բացը լրացնելու ԱԺ ընտրություններին։

- Հստակ է, որ Նիկոլ Փաշինյանն ունի քաղաքական թիմի դեֆիցիտ։ Զարգացումները ցույց են տալիս, որ նա հսկայական թվով որոշումների ընդունումը վերցրել է իր վրա։ Թերևս նա չի վստահում իշխանական թիմի մյուս անդամներին, և, ըստ էության, ճիշտ էլ անում է, եթե իր ամենափայլուն կադրերը՝ ԱԱԾ և ՀՔԾ պետերը, կարող են թույլ տալ այս կարգի ապիկարություն, ինչպես հայտնի գաղտնալսումն է։ Կարծում եմ՝ միայն սա կարող է լինել այն գաղտնիքի բացատրությունը, թե ինչու հանրապետությունում եղած բազմաթիվ փայլուն մասնագետներին թողած՝ Նիկոլ Փաշինյանը նախընտրեց կառավարություն կազմել միայն իր հետ քայլած տղաներից ու աղջիկներից։

Նա չի վստահում նաև իր դաշնակիցներին, քանի որ հեղափոխական շրջան է, նրանցից ամեն մեկը ցանկանում է ապագա ընտրություններում ավելի մեծ բաժին վերցնել։ Միաժամանակ, ավելի մեծ քաղաքական կշիռ ձեռք բերելու ձգտումը ոչ միայն հեղափոխությանն է հատուկ, այլ ամենասովորական քաղաքական պրոցեսին՝ անգամ աշխարհի ամենակայուն երկրներում։ Թերևս անհրաժեշտ է ավելի շատ տեղ տալ Սահմանադրությանը և օրենքներին, որոնք կարգավորում են իշխանության տարբեր ճյուղերի միջև աշխատանքը, և  կառավարման արհեստին, որի վերաբերյալ կան բազմաթիվ աշխատություններ ու այբբենարաններ։

Իսկ քաղաքական թիմը լրացնելու խնդիրը նույնպես շատ բարդ է, և կարծում եմ՝ ԱԺ ընտրությունները անընդհատ հետաձգելու պատճառներից մեկն էլ այն է, որ Նիկոլ Փաշինյանը հույս ունի մինչեւ հաջորդ մայիս-հունիս համալրել իր թիմը։

-2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հայտարարեց, թե ՀՀ-ում ծնվեց նոր բռնապետ, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում չեն կարող լինել բռնապետեր, քանի որ ՀՀ քաղաքացին նրան «կփռի ասֆալտին»։ Մինչ Փաշինյանն անում է հայտարարություն, Քոչարյանը մեջբերում է հայտնի գաղտնալսված հեռախոսային խոսակցությունից հատված ու ասում, որ այս գործն ապացուցեց, որ իրեն քաղաքական նպատակներով ուզում են փակել։ Նման բան ցո՞ւյց տվեց այդ խոսակցությունը։

- Նիկոլ Փաշինյանի կարևորագույն գործն այս ընթացքում այն էր, որ նա կարողացավ «հաղթել վիշապին»՝ քրեաօլիգարխիկ համակարգին։ Նոր վիշապ դառնալու հիմքեր առայժմ չկան, եթե նա չձևավորի իր սեփական օլիգարխներին։ Նման պրոցես կարծես թե չի նկատվում։ Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի ձևավորել առանց խախտումների ընտրական համակարգ, ապա դրանով ավելի կպակասեցնի նոր բռնապետի ծննդի հհավանականությունը:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Детский фестиваль искусств «Небо» станет праздником для всей семьи


Спорт в России и мире
Москва

Пассажир остановившегося в тоннеле метро поезда рассказал о происходившем в вагоне


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Андрей Рублёв

Итальянская забастовка: Рублёв, Котов и Самсонова вылетели с «Ролан Гаррос», Потапова обыграла Ван Синьюй


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Очень дорого: во сколько обходится владение электромобилем в крупных городах





Путин в России и мире
Москва

Путин провел совещание с членами Совета безопасности России


Лукашенко в Беларуси и мире
Минск

Путин и Лукашенко обсудили парад в Минске




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

НАТО оказалась не готова к войне с Россией. Тайное соглашение США и Киева: Враг нацелился на Белгород - источники


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Михаил Кутушов

Доктор Кутушов назвал болезни, которые поджидают отдыхающих у водоёмов



Москва

Путин: вопросам воспитания детей уделяется первостепенное внимание государства

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net