Հրդեհ Երևանի Օստրովսկու փողոցի տներից մեկում. այրվել է ավելի քան 100 քմ տարածք
Սեպտեմբերի 13-ին, ժամը 06:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Օստրովսկու փողոցի տներից մեկում:
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:53-ին, մարվել՝ 07:13-ին:
Այրվել են տան տանիքում գտնվող խորդանոցը՝ ամբողջությամբ (40 քմ), ննջասենյակը՝ ամբողջությամբ (գույքով, 20 քմ), բաց պատշգամբի փայտե կառուցատարրերը (20 քմ), խոհանոցի փայտե առաստաղը (20 քմ) և միջանցքից 10 քմ հատված:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: