Սալվադորի նախկին նախագահը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
Սալվադորի նախկին նախագահ Անտոնիո Սական չորեքշաբթի՝ սեպտեմբերի 12-ին, կոռուպցիայի մեղադրանքով դատապարվել է 10 տարվա ազատազրկման, գրում է РИА Новости-ն՝ երկրի դատախազությանը հղումով:
«Նախկին նախագահ Էլիաս Անտոնիո Սական դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ հափշտակության և փողերի ու ակտիվների լավացման պատճառով: Պետության նախկին ղեկավարը դարձել է առաջին նախագահը, որը դատապարտվել է կոռուպցիայի հետ կապված հանցանքի համար»,- ասվում է դատախազության հայտարարության մեջ:
Սական ձերբակալվել է 2016 թվականին՝ կոռուպցիայի և պետական միջոցների վատնման կասկածանքով: Բացի այդ, նա մեղադրվում է նաև ապօրինի հարտացման մեջ:
Սալվադորի նախագահի պաշտոնն Անտոնիո Սակեն զբազեցրել է 2004-2009 թվականներին: