Պենտագոնը մտադիր է «օգնել» Հնդկաստնին խուսափել հակառուսական պատժամիջոցների հետևանքներից
Ամերիկյան վարչակազմը շարունակում է բանակցություններ վարել Հնդկաստանի իշխանությունների հետ, որպեսզի «օգնի» Նյու Դելիին խուսափել ամերիկյան պատժամիջոցների ազդեցության տակ ընկնող գնումներից: Այս մասին հայտարարել ե Պենտագոնի ղեկավարի ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության հարցերով զբաղվող օգնականի առաջին տեղակալ Դևիդ Հելվին:
Պենտագոնի ներկայացուցչի խոսքով՝ պատժամիջոցների նպատակն ԱՄՆ-ի գործընկերներին ու համախոհներին պատժելը կամ նրանց վնաս հասցնելը չէ, այլ «Ռուսաստանի համար իր վնասակար պահվածքի հետևանքներն ապահովելը», գրում է «Взгляд»-ը՝ հղում անելով ТАСС-ին:
Միևնույն ժամանակ՝ Հելվին հրաժարվել է ենթադրություններ անել այն հարցի շուրջ, թե կօգտագործի արդյոք նախագահ Դոնալդ Թրամփն իր լիազորությունները՝ Հնդկաստանին և ԱՄՆ-ի գործընկեր այլ պետություններին «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքով սահմանված պատժամիջոցների ազդեցությունից խուսափելու հարցում օգնելու համար: