Մալիում բեռնատարը գետն է ընկել. կա 20 զոհ
Մալիում բեռնատարի վթարի հետևանքով 20 մարդ է զոհվել: Ինչպես փոխանցում է Reuters-ը՝ միջադեպը տեղի է ունեցել Մալիի Մոպտի շրջանում:
Հաղորդվում է, որ բեռնատարը, որում եղել է առնվազն 83 մարդ, գետն է ընկել: Իշխանությունների տվյալներով՝ փրկարարներին հաջողվել է փրկել 63 մարդու, սակայն 20-ը զոհվել են:
Վթարի բոլոր հանգամանքները դեռ պարզված չեն: Նախնական տվյալների համաձայն՝ միջադեպի պատճառ կարող էր դառնալ մեքենայի արգելակների անսարքությունը: