Թուրքիան ամրապնդում է իր դիրքերն Իդլիբում. Reuters
Թուրքական բանակը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Սիրիայի հետ սահմանին, ինչպես նաև ամրապնդում է իր դիրքերն Իդլիբում, որն այժմ գտնվում է սիրիական ընդդիմության վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայում ու սիրիական ընդդիմադիր ուժերում ունեցած աղբյուրներին:
Գործակալության՝ թուրքական ուժային կառույցներում ունեցած աղբյուրը նշել է, որ թուրք զինվորականներն ամրապնդել են Իդլիբում գործող 12 անցակետ, մինչդեռ այլ աղբյուրների խոսքով՝ զորքն ուղարկվել է միայն սահմանամերձ հատվածներ:
«Մենք այնտեղ ռազմական ներկայություն ունենք, և եթե մեզ վրա հարձակվեն, ապա դա կդիտվի որպես հարձակում Թուրքիայի վրա ու համապատասխան ռազմական պատասխան կտրվի»,- ասել է աղբյուրը:
Սիրիական ընդդիմության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ Մուստաֆա Սերանջին, իր հերթին հայտնել է, որ Իդլիբ են ժամանել «տասնյակ» ռազմական մեքենաներ ու «հարյուրավոր» հատուկջոկատայիններ: