Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Сентябрь
2018

Համակարծիք ենք ժողովրդի հաղթանակն ամեն գնով պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի գնահատականներին. «Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբ

0

«Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը համակարծիք է ժողովրդի հաղթանակն ամեն գնով պահպանելու անհրաժեշտության և ՀՀ կառավարության դեմ «նախկին ազգադավ ու հանցավոր ռեժիմի պարագլուխների կազմակերպած գործունեության վերաբերյալ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականներին»:

Այս մասին տարածած հաղորդագրության մեջ հայտնում է «Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի քարտուղարությունը։

Նախկին ռեժիմը, որ ձևավորվել էր որպես հանցավոր համագործակցություն, բռնությամբ ու կեղծիքով յուրացրել էր ժողովրդի իշխանությունը, զավթել էր պետությունը և այն վերածել էր իր հանցագործությունների իրականացման գործիքի, հենվելով մեր երկրի նկատմամբ գաղութատիրական քաղաքականություն վարող Ռուսաստանի Դաշնության միջամտության վրա, ոչ միայն չի ուզում նահանջել, այլև պատրաստվում է ռևանշի և արդեն առաջին գործողություններն է կատարում այդ ուղղությամբ:

Զորակցում ենք ՀՀ վարչապետին նախկին ռեժիմի մնացորդների ռևանշը խափանելու և նախկինում ու ներկայումս գործած հանցանքների համար նրանց պատասխանատվության ենթարկելու գործում և կրկին հորդորում ենք ձերբազատվել ժողովրդի իշխանության և պետականության սպառնալիքի վերածված կեղծ սահմանադրության ու օրենքների տառը պահպանելու սահմանափակումներից և առաջնորդվել ժողովրդի՝ որպես գերիշխանի, կամքով, ինչն էլ հենց կենդանի սահմանադրությունն է:

Թե՛ անցյալը և թե՛ հայաստանյան ներկայիս փորձը վերստին ապացուցում են, որ համակարգ փոխելու համար անհրաժեշտ է Անցումային փուլ, որի ժամանակ պետք է լինի այդ փուլին բնորոշ արտակարգ կառավարում:

Անցումային կառավարումը պետք է իրականացվի անցումային ժողովրդավարության միջոցով, որի էական բաղադրիչն է անցումային արդարադատությունը:

Ըստ այդմ, համակարգ փոխելու և ժողովրդի ձեռքբերումը պահպանելու համար ՀՀ Վարչապետին հորդորում ենք կատարել առնվազն հետևյալ գործողությունները.

հիմք ընդունելով ժողովրդից ստացած արտակարգ մանդատը, գծել նախկին ռեժիմի՝ որպես հանցավոր համագործակցության, շրջանակը, դրա նկատմամբ հարուցել քրեական հետապնդում և կալանավորել դրա բոլոր անդամներին,

հանրաքվեի կամ հրապարակի լիազորությամբ հեղափոխական ուժերից կազմել արտակարգ լիազորություններով օժտված նոր կառավարություն՝ նրան վերապահելով նաև օրենսդիր գործառույթ,

ժողովրդի կամքի պարտադրմամբ լուծարել գործող Ազգային ժողովը,

գործող սահմանադրությունն ու օրենքները կիրառել այնքանով, որքանով դրանք չեն հակասում սահմանադրականության պահանջներին և հեղափոխության նպատակներին,

ստեղծել Անցումային արդարադատության ատյան, որը պետք է գործի որպես երդվյալ ատենակալների իրավարար դատարան և ղեկավարվի իրավունքի սկզբունքներով, իսկ օրենքն օգտագործի այնքանով, որքանով դա անհրաժեշտ է ընթացակարգն ապահովելու և պատիժներ սահմանելու համար,

կազմակերպել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ:

Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ եթե պետական կառավարման համապատասխան մարմինները չկարողանան կամ չցանկանան կատարել իրենց գործառույթները, համակարգված ձևով և համահանրապետական մասշտաբով չչեզոքացնեն ՀՀ պետականության դեմ այս դավադրությունը, չկանխեն ու չպատժեն դրա կազմակերպիչներին ու մասնակիցներին, ապա պատրաստ ենք ՀՀ բոլոր քաղաքացիների հետ միասին ՀՀ վարչապետի առաջնորդությամբ անմիջականորեն ստանձնելու իշխանության իրականացումը և, անցնելով ուղիղ ժողովրդավարության, չեզոքացնելու պետականության դեմ ծառացած մարտահրավերը»,– ասված է հայտարարության մեջ։

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о развитии инновационной экосистемы Москвы


Спорт в России и мире
Москва

Курсант Пермского военного института Росгвардии принял участие в финале интеллектуальной олимпиады Приволжского федерального округа


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Елена Рыбакина

Рыбакина узнала свое место в новом мировом рейтинге


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о достижениях национальных целей по экологии





Путин в России и мире
Москва

Глава МИД КНР Ван И заявил, что Пекин ценит позицию Москвы по Тайваню


Лукашенко в Беларуси и мире
Минск

Президент Камеруна получил послание от Президента Лукашенко




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский заявил, что обеспокоен заявлениями республиканцев в США


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Сергей Шнуров

Шнуров и Киркоров устроили перепалку из-за "Евровидения" на съёмках "Новой Фабрики звёзд"



Москва

В школах Солнечногорска прошли учения по антитеррористической защищенности

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net