ԱԺ-ում քննարկվում են ԸՕ բարեփոխումները, օրակարգում ընտրակարգի մոդելն է (տեսանյութ)
Ազգային ժողովում մեկնարկեց ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի հերթական նիստը: Այսօրվա նիստում քննարկվում է ընտրակարգի մոդելը։
Նշենք, որ օրենսդիր մարմնում գործող այս աշխատանքային խմբում ընդգրկված են խորհրդարանական 4 ուժերը՝ յուրաքանչյուրը 3-ական ներկայացուցչով:
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունից ներկայացված են Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Վիգեն Սարգսյանը, «Ծառուկյան» խմբակցությունից՝ Նաիրա Զոհրաբյանը, Սերգեյ Բագրատյանը, Գևորգ Պետրոսյանը: «Ելք» խմբակցությունից քննարկմանը մասնակցում են Էդմոն Մարուքյանը, Լենա Նազարյանը, Գրիգորի Դոխոյանը: «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունից էլ ներկայացված են Արմեն Ռուստամյանը, Սպարտակ Սեյրանյանը, Լուսինե Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ բացի այս աշխատանքային խումբն իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին, որը գլխավորում է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: