Էդգար Մանուչարյանի ծառայություններով հետաքրքրված են ղազախական մի քանի ակումբներ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը կարող է կարիերան շարունակել Ղազախստանում:
Այս մասին հայտնում է «Prosports.kz»-ն: Ըստ աղբյուրի` Մանուչարյանի ծառայություններով հետաքրքրված են Ղազախստանի առաջնության երեք ակումբներ` առաջին 6 հորիզոնականներից: Ակումբներից մեկն էլ հանդես է գալիս Եվրոա լիգայում:
«Ուրալից» հեռանալուց հետո 31-ամյա խաղացողը դիտարկում է նաև Ռուսաստանից ստացված առաջարկները: