Պեկինի օդանավակայանում հորդառատ անձրևների ու ամպրոպի պատճառով չեղարկվել ու հետաձգվել են հարյուրավոր չվերթներ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինի միջազգային «Շոուդու» օդանավակայանում չեղարկվել ու հետաձգվել են հարյուրավոր ավիաչվերթներ՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Նշվում է, որ հորդառատ անձրևների ու ամպրոպի պատճառով Պեկինի օդանավակայանը հուլիսի 17-ին չեղարկել է 364 չվերթի մեկնում, հետաձգվել է 113-ի մեկնումը։ Հետաձգվել է 16 օդանավի ժամանում, չեղարկվել՝ 279-ինը։
Պեկինի օդերևութաբանական բյուրոն մայրաքաղաքի տարբեր շրջաններում նախազգուշացման դեղին ու կապույտ մակարդակներ է սահմանել՝ կապված եղանակային անբարենպաստ պայմանների հետ։