Deutschland, Deutschland über allen
7 տարվա դադարից հետո Rammstein-ը պայթեցրեց երաժշտական աշխարհն իր Deutschland հոլովակով: Այն հայտնվում է մայիսին 10-ամյա դադարից հետո նոր ալբոմի լույս տեսնելուն ընդառաջ ու պիտի իրադարձություն դառնար հասկանալի պատճառներով։ Սակայն Rammstein-ն ու Սպեկտեր Բեռլինը ծնեցին այնպիսի վիդեոշարք, որ հոլովակը դուրս եկավ երաժշտական իրադարձություն լինելու սահմաններից՝ մշակութային, քաղաքական ու պատմական գերհագեցած սիգնալներով, ինչպես գրում է վատ մամուլը, «ցնցելով համացանցը»։