Հունահռոմեականները հավաք են անցկացնում Օլիմպավանում
Մեծահասակների ընտրանու հետ համատեղ մարզումներ են անցկացնում նաեւ երիտասարդ ըմբիշները: Հավաքը տեւելու է մինչեւ հունիսի 9-ը:
Երիտասարդները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը, իսկ մեծահասակների ընտրանին առաջիկայում միջազգային մրցաշարի է մասնակցելու Թբիլիսիում: Այնտեղ ելույթ են ունենալու Հայաստանի առաջնությունում մրցանակային եռյակում հայտնված ըմբիշները: