Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Медиамакс
Май
2017

Բունդեսլիգա. «Բավարիայի» անփառունակ հեգեմոնիան

0
Բունդեսլիգա. «Բավարիայի» անփառունակ հեգեմոնիան

Մյունխենի «Բավարիան» ընթացիկ մրցաշրջանի ավարտից 3 տուր առաջ 27-րդ անգամ հռչակվեց Բունդեսլիգայի չեմպիոն՝ վերջին 5 տարում անընդմեջ: Ռեկորդային ցուցանիշ` գերմանական ֆուտբոլի պատմության մեջ:

Այնուամենայնիվ, նույնիսկ այսպիսի խելահեղ արդյունք ցույց տվող թիմն ունենում է խնդիրներ, թերություններ, սխալներ եւ իհարկե հիասթափություններ:

«Բավարիայի» անցկացրած մրցաշրջանը թվերով

* Մյունխենյան ակումբն անցկացրած 31 խաղերից հետո հավաքել է 73 միավոր (22 հաղթանակ, 7 ոչ-ոքի, 2 պարտություն) եւ 10 միավորով գերազանցում է երկրորդ հորիզոնականում գտնվող «ՌԲ Լեյպցիգին»:

* «Բավարիան» 3 անգամ հաղթել է 6:0 հաշվով, մեկական անգամ 5:0 եւ 8:0:  Այսքանից բացի եւս 5 խոշոր հաշվով հաղթանակ:

* 14 չոր հանդիպում Մանուել Նոյերի ակտիվում:

Տեսնելով այս թվերը` կարելի է մտածել, որ Բունդեսլիգայում չեմպիոնության համար պայքարում է միայն «Բավարիան»: Որքան էլ որ ցավալի է, բայց այո, այդպես էլ կա:

Մրցակցության ցածր մակարդակ Բունդեսլիգայում

«Բավարիան» այս մրցաշրջանում ընդամենը 3 շաբաթ չի գլխավորել աղյուսակը: Այդ ընթացքում առաջին տեղում էր գտնվում «ՌԲ Լեյպցիգը»: Սա ոչ միայն Բունդելիգայի, այլեւ ամբողջ գերմանական ֆուտբոլի պարտությունն է, քանզի բոլորովին վերջերս թոփ ակումբի կարգավիճակ ունեցող, կամ դրան հավակնող մի շարք թիմեր պարզապես գտնվում են անդունդի եզրին: Դորտմունդի «Բորուսիան» ընթանում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում, Մյունխենգլադբախի «Բորուսիան»` 9-ում, «Շալկե 04»-ը` 10-ում, իսկ  Լեվերկուզենի «Բայերն» ու «Վոլֆսբուրգը» հասել են նրան, որ պայքարում են Բունդեսլիգայում տեղը պահպանելու համար: Սա պարզապես աղետ է: Վերջին տարիներին «Բավարիայի» գլխավոր հետապնդող Դորտմունդի «Բորուսիան» աստիճանաբար կորցնում է ինքնությունը:
[[gallery1]]
Ամեն նոր մրցաշրջանից առաջ, գրեթե, ամբողջ ֆուտբոլային աշխարհի ուշադրությունը սեւեռվում է այս երկու թիմերի «չեմպիոնական» պայքարի վրա, բայց մեկնարկային մի քանի խաղերից հետո՝ նույն հիասթափությունը: Այժմյան «Բորուսիան» թողնում է միջակ ակումբի տպավորություն: Վերջին 4-5 տարիների ընթացքում նրանց լավագույն երեք խաղացողները՝ Գյոթցե, Լեւանդովսկի, Հյումելս, տեղափոխվում են հակառակորդի ճամբար: Իսկ պատճառը մեկն է՝ ֆուտբոլիստները չեն ցանկանում հավերժ լինել հետապնդողի դերում: «Բորուսիայի» ներկայիս կազմում թոփ մակարդակի ֆուտբոլիստներին թվարկելու համար շատ է նույնիսկ մեկ ձեռքի 5 մատը՝ Օբամեյանգ, Գյոթցե, Ռոյս: Իսկ մյունխենյան գիգանտին այս քանակի բարձրակարգ ֆուտբոլիստներով գերազանցելը ֆանտաստիկայի ժանրից է:

«Բավարիայի» գերակայության բացասական կողմերը

Բունդեսլիգայում մրցակցության ցածր մակարդակը բացասաբար է անդրադառնում «Բավարիայի» եվրոպական մրցելույթների վրա: Երբ թիմն ամբողջ մրցաշրջանի ընթացքում ներքին առաջնությունում խաղում է իր հնարավորությունների գրեթե 50-70 %-ի չափով, ապա եվրագավաթային խաղերում փաստի առաջ է կանգնում: Խաղային տոնուսը, ռիթմը շատ կարեւոր են նման մրցաշարերում հաջող հանդես գալու համար:

«Բավարիայի» խնդիրները Չեմպիոնների լիգայում

Արդեն 4-րդ տարին անընդմեջ «Բավարիայի» ճանապարհը ՉԼ-ում ընդհատվում է կիսաեզրափակչում: Երկու թոփ մարզիչներ բախվում են միեւնույն խնդրին: Զուգադիպությու՞ն է, չեմ կարծում: Բայց ամեն ինչ մարզիչների կամ ղեկավարության վրա բարդելն էլ սխալ կլինի: Նախ` ղեկավարությունը երկու դեպքում էլ թիմ է հրավիրել տվյալ պահին ազատ լավագույն մասնագետներին: Իսկ մարզիչների պարագայում՝ մոտեցումները եղել են տարբեր, սակայն արդյունքը մնացել է նույնը:
[[gallery2]]
Գվարդիոլան կիրառում էր մի շարք նորամուծություններ` կապված խաղային սխեմայի եւ ֆուտբոլիստների դիրքերի հետ: Երբեմն էլ իր գործը վստահում էր խաղացողներին: Ինչպես խոստովանել են Գվարդիոլան եւ  Ֆիլիպ Լամը, 2014 թվականի ՉԼ-ի կիսաեզրափակչի «Ռեալի» դեմ խաղում մեկնարկային կազմն ընտրել են հենց ֆուտբոլիստները: Իհարկե այդ գործընթացի թույլտվությունը տրամադրել է Պեպը:

Արդյունքում՝ 0:4 հաշվով պարտություն:

Կառլո Անչելոտիի ղեկավարման ընթացքում «Բավարիայի» խաղը զգալի փոփոխությունների է ենթարկվել: Այն գցել է իր տեմպը, դարձել ավելի զուսպ: Պապա Կառլոյի` երիտասարդներին չվստահելու տարօրինակ մոլուցքը սահմանափակում է թիմի հնարավորությունները: Իսկ վետերաններով կատաղի պայքար մղելը, միեւնույնն է, արդյունք չի ապահովի:

Բունդեսլիգայում «Բավարիայի» հեգեմոնիան վերացնելու անհրաժեշտությունը գնալով մեծանում է: Որքան էլ որ պարադոքսալ թվա, բայց դա կօգնի ոչ միայն Գերմանիայի առաջնությանը, այլեւ մյունխենցիներին՝ եվրագավաթային անեծքը հաղթահարելու համար:

Միհրան Ալեքսանյան






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о волонтерском движении Москвы


Спорт в России и мире
Москва

"Евро-Футбол.Ру": "Спартак" летом хочет приобрести вингера


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Теннисистка Андреева заявила, что хочет войти в топ-20 рейтинга WTA ради собаки


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Редкую амфибию обнаружили в столичном "Измайлове"





Путин в России и мире
Москва

Глава Гагаузии Гуцул выразила желание снова встретиться с Путиным


Лукашенко в Беларуси и мире
Минск

Рабочий визит в Республику Беларусь совершил воронежский губернатор




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зачем западная пресса начала «сливать» главу ОП Ермака, который за спиной у Зеленского решает все вопросы


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Денис Мацуев

В Екатеринбурге открылся фестиваль «Денис Мацуев представляет…»



Москва

В Ростовской области нашли повешенного жителя Москвы

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net