ՀՀ-ՌԴ ռազմարդյունաբերական գործակցությունը կխորանա
Կողմերը բարձր են գնահատել ՀՀ-ում ռազմական նշանակության արտադրանքի վերանորոգման, տեխնիկական սպասարկման եւ արդիականացման հավատարմագրված սպասարկման կենտրոնների եւ համատեղ ձեռնարկությունների ստեղծումը:
Վիգեն Սարգսյանը գոհունակություն է հայտնել ՀՀ-ում գործող «Կամազ-Արմենիա» համատեղ ձեռնարկության գործունեության առնչությամբ, ինչպես նաեւ առանձնահատուկ նշել է պետական արտահանման վարկի շրջանակում ստորագրված համաձայնագրերի իրականացմանն ուղղված 25 ռուսաստանյան գործարարների ներգրավվածությունը:
Վիգեն Սարգսյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ արտադրական կոոպերացիայի շրջանակում լայնածավալ համագործակցության վերաբերյալ, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով: