Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Медиамакс
Май
2024
1 2 3 4
5
6 7 8
9
10 11 12 13 14 15 16 17 18
19
20 21 22 23 24 25
26
27
28
29
30
31

Կամիլ Չալաեւի երեւանյան «վայրի դպրոցը»՝ աուտիզմ ունեցող երեխաների համար

0

«Երաժշտությունն այն ամենն է, ինչ լսում ես երաժշտություն լսելու մտադրությամբ». իտալացի կոմպոզիտոր Լուչանո Բերիոյի՝ առաջին հայացքից պարզ թվացող խոսքերն իրական փորձություն են դառնում կարծրատիպային լսողություն ունեցող «սովորական» մարդու համար, երբ կատարում է «Վայրի նվագախումբը»:  

Սենյակի կենտրոնում տարբեր երաժշտական գործիքներ են՝ հայտնի եւ ոչ այնքան: Համերգի այն պատկերացումը, որն ունի միջին վիճակագրական մարդը, հազիվ թե ներառի այս բոլոր գործիքները. դրանք բազմաձեւ են, զանազան եւ բոլորովին տարբեր էթնոսների հնչյունային արտահայտումներ են:

Շուտով գործիքներով միջավայրը հետաքրքրում է աուտիզմի համախտանիշով մի երեխայի: Նա մոտենում է գործիքներին, սկսում դրանց բացահայտումը, հետո ուրախության ճիչ արձակում: Նրան միանում է երկրորդ երեխան, որն արդեն ծանոթ է գործիքներին ու գիտի՝ որն է ցանկանում հնչեցնել: Գործիքներին մոտենում են աուտիզմի համախտանիշով մի քանի այլ երեխաներ, որոնցից յուրաքանչյուրը սկսում է ուսումնասիրել ու բացահայտել միջավայրն իր ձեւով՝ գործիքները հնչեցնելով դրանց գործածության ոչ ստանդարտ կերպով:

Մերթընդմերթ անկանոն հնչող նոտաներ, թխկթխկոցներ, դխկդխկոցներ, տարբեր տոնայնության ուրախ, զայրացած կամ չբնորոշվող ճիչեր, գոռոցներ: Առաջին տպավորությամբ կատարվողը կարելի է բնորոշել որպես քաոս, իսկ միջին վիճակագրական ականջները պարզապես աղմուկ են լսում, երբեմն էլ՝ անտանելի աղմուկ:

Հանկարծ ալեխառն մազերով կոմպոզիտորը վերցնում է ջութակն ու սկսում ականջի համար ընկալելի մեղեդի հնչեցնել: Ունկնդրին ծանոթ երաժշտության կոնցեպցիայի միջոցով նա գրավում է լսարանի ուշադրությունը, հետո իր բացարձակ լսողությամբ որսում տարածության ձայներն ու դրանք հյուսում ընկալելի մեղեդուն: Միջին վիճակագրական ականջը սկսում է լսել նախկինում անծանոթ, չբնորոշվող, անանվանելի մի բան, իսկ հետո մտքի «երաժշտություն» տարբերանշանով արկղիկը ճաքում է: Մնում է միայն լսելը՝ լսել այն, ինչն առկա է:

Ալեխառն մազերով կոմպոզիտորը, որ կանգնած է այս ու այլ տարածությունների մեջտեղում եւ փորձում է երկու տարածությունների կրողներին միավորել հակադրություններից դուրս գտնվող բացարձակում, Կամիլ Չալաեւն է՝ վայրի նվագախմբի դիրիժորը:

Դըդխկ... Շրջված գործիքի տրտնջոցը ձուլվում է ակնթարթային լռությանը. երեխաներից մեկն ավարտեց իր առաջին սոլոն:

Վերադարձ սկզբին

Կոմպոզիտոր, երգիչ եւ դիրիժոր Կամիլ Չալաեւը ծնվել է 1962 թվականին ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Շիրվանի Չալաեւի ընտանիքում։ 1989 թվականից նա բնակություն է հաստատել Փարիզում։

Դեռ փոքր տարիքից երաժիշտների գերդաստանում ծնված Կամիլի համար վիրտուոզ երաժշտի փառահեղ ապագա էր գծագրված: Նրա բացարձակ լսողությունն ու երաժշտության նուրբ զգացողությունն անկարելի էր չտեսնել, սակայն համաշխարհային աստղ դառնալու ճակատագիրը, որ կարծես որոշել էին առանց Կամիլին հարցնելու, սկսում է նրան գարշանք պատճառել:

Այդուհանդերձ, Կամիլ Չալաեւը ստանում է երաժշտական կրթություն, փորձում իրեն տարբեր երաժշտական ժանրերում եւ ասպարեզներում, հեղինակում երաժշտություն ֆրանսիական բազմաթիվ թատերական բեմադրությունների համար:

Ի վերջո, ճանապարհը նրան տանում է դեպի եկեղեցի, որտեղ էլ Կամիլ Չալաեւի համար բյուրեղանում է նրա կյանքի առաքելությունը, այն է՝ ծառայել քեզ նմաններին:

«Բազում հայտնի երաժիշտների համար երաժշտությունը պարզապես լավ ապրելու միջոց է: Հարցն այն է, թե ի՞նչն ես համարում լավ ապրել: Եթե պետք է քեզ համար լավ ապրես, դա ոչինչ չարժե, իմաստ չկա դրանում: Ինձ համար լավ ապրել նշանակում է ապրել հանուն ինչ-որ գաղափարի, հօգուտ ինչ-որ բանի»,- ասում է Կամիլ Չալաեւը:

Տարիներ շարունակ եկեղեցական նվագախմբի դիրիժոր լինելն օգնում է նրան ավելի մոտ լինել հոգեւորին, զարգացնել կարեկցանքը, ինչն էլ ի վերջո ձեւավորում է երաժշտության ուսուցչին, որի դասավանդման մեթոդը բուժում է:

1999 թվականին Կամիլ Չալաեւը եւ նրա կինը՝ խորեոգրաֆ Սաբին Ժամեն, Ֆրանսիայում հիմնադրում են «École Sauvage NALi»-ն՝ վայրի դպրոցը: Սկզբնական շրջանում նրանք աշխատում էին աֆրիկայից գաղթած «վայրի» երեխաների հետ, որոնք միանգամայն անծանոթ էին տեղի մշակույթին, վարվելակերպին, զուրկ էին տարրական կենտրոնացումից: Հենց այսպես էլ Չալաեւը սկսում է ղեկավարել առաջին վայրի նվագախումբը, որի գործունեության առաջին շրջանին զոհ են գնում բազում երաժշտական գործիքներ:

Հետզհետե նրանց այս գործունեությունը վերածվում է երաժշտական թերապիայի: Չալաեւին եւ Սաբին Ժամեին հրավիրում են Օդեսա, որտեղ նրանք սկսում են աշխատել մանկական ուղեղային կաթված ու աուտիզմ ունեցող երեխաների վերականգնողական կենտրոնում: Տարիների ընթացքում նրանք կատարելագործում են թերապեւտիկ հմտությունները, շարունակաբար համալրում գործիքների հավաքածուն:

«Վերջին ութ տարիներին կենտրոնի բժշկական եւ ֆիզիոթերապեւտիկ անձնակազմերի հետ մշակում ենք ձայնային-շարժային թերապիայի մեթոդներ, որի հիմնական նպատակը խոչընդոտներից ձերբազատվելն է՝ բառի ֆիզիոլոգիական, հոգեբանական, նյութական եւ այլաբանական իմաստներով»,- ասում է Չալաեւը:

Հաջորդ հանգրվանը՝ «Արնահոսող երկիր»

Արդեն երկու տարի է Չալաեւի «Վայրի դպրոցը» գործում է Երեւանի Աբովյան 66 հասցեում: Կոմպոզիտորն այստեղ է եկել «301. Իմաստության երկիրը» հիմնադրամի հրավերով: Նա շարունակում է ձայնի եւ երաժշտության մեթոդով աշխատել հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ՝ նրանց դարձնելով տաղանդավոր երաժիշտներ եւ հասարակության լիարժեք անդամներ։

«301. Իմաստության երկիրը» հիմնադրամի հետ կնքած պայմանագիրը Չալաեւի համար հրաշալի հնարավորություն էր կենցաղային խնդիրների մասին չմտածելու եւ ամբողջ էներգիան իր կյանքի առաքելությանն ուղղելու համար:

Այդուհանդերձ, հայաստանյան առաջին տարին կոմպոզիտորի համար բարդ է եղել մի շարք պատճառներով:

«Խնդիրն այստեղի ընկալումներն էին: Ես Հայաստանն անվանում եմ արնահոսող երկիր, այն վիրավոր երկիր է, եւ նույն կերպ վիրավորում է այստեղի մարդկանց: Եթե փորձեմ պատկերավոր ասել, ինչպես երթեւեկությունն է, նույնպիսին էլ ամբողջ պատկերն է: Ժամանակի հետ սովորեցի ընդունել դա եւ ուշադրություն չդարձնել»,-ասում է Չալաեւը:

Ամենաշոկայինը Չալաեւի համար մարդկանց վերաբերմունքն էր շրջակա միջավայրի հանդեպ, երբ վերանորոգված եւ մաքուր պահվող տունն իրենն է, իսկ դրանից կես մետր այնկողմ գտնվողը կարելի է աղտոտել, քանզի արդեն իրենը չէ: «Իմ տպավորությամբ՝ այստեղ քաղաքացիական հասարակություն չկա»,- ասում է Չալաեւը:

Կոմպոզիտորը հետզհետե կարողացել է սիրել Հայաստանը, հիմա գիտի՝ որ փողոցներով քայլելն է հաճելի, եղել է տարբեր քաղաքներում, ծանոթացել տեղի մասնագիտական համայնքին: Հայաստանը Չալաեւին սովորեցրել է ընդունել մարդկանց: Մյուս կողմից էլ Հայաստանում եւս արդեն սկսել են հասկանալ նրան, նրա մեթոդներն ու առաքելությունը: Երեւանի «Վայրի դպրոց»-ն իր երկրորդ տարում վերելք է ապրում:

Թերապիայի մեթոդի նախադրյալը՝ հանճարեղ էությունը

Ըստ Չալաեւի՝ առաջարկվող մեթոդի հիմնական ինքնատիպությունն այն նախադրյալն է, ըստ որի յուրաքանչյուր երեխա ծնվում է իր ուրույն գենետիկական էությանը բնորոշ ներուժով. հանճարն առկա է յուրաքանչյուրում: Այն բացահայտելու եւ զարգացնելու համար երեխաների մասին պետք է հոգ տանեն մարդիկ, որոնք ունեն արդեն բացահայտված որոշակի հանճարեղություն եւ իրենց մեջ անտարբերություն են մշակել մակերեսային էթնոքաղաքական տարրերի նկատմամբ:

«Հոգու կողմից ճանաչվող երաժշտությունը, որը ըստ էության միստիկ վերելք է դեպի սկզբնաղբյուրի անտարանջատության միաձույլ վիճակ, թույլ է տալիս հաղթահարել վախը եւ դառնալ անկախ: Երաժշտությունն առաջացնում է մաքուր հույզեր՝ զերծ ցանկացած իմաստային բաղադրիչներից: Լուսավոր ուրախությունն ու վեհ թախիծը դիալեկտիկայի եզրերի արտացոլումն են: Դրանց գիտակցումն այնքան անհրաժեշտ է անհատականության լիարժեք հոգեւոր բաղադրիչի համար, որի իրական կյանքում բոլոր գործընթացները տեղի են ունենում հակադրությունների հերթափոխությամբ: Ձայնի միջոցով միասնությունից դեպի բազմազանություն եւ հակառակ ճանապարհի գիտակցումը հենց թերապիան է, հոգու եւ մարմնի բժշկությունը, ներքին խոչընդոտների մեղմումը, որ ծնում է ազատություն եւ առողջություն»,- ասում է Չալաեւը:

Թերապիայի համար անհրաժեշտ գործոն է նաեւ յուրաքանչյուր երեխայի հետ անհատական աշխատանքը՝ ստեղծագործական տարրի ներգրավմամբ: «Վայրի դպրոց»-ում նոր երեխաների բերելիս՝ հատկապես սկզբնական փուլում ծնողներն ակտիվորեն ներգրավվում են էվրիստիկ գործընթացում՝ իրենց երեխաների հետ միասին դառնալով նրանց համար անհայտ ձայնային առարկաների ջունգլիների միջով անցնող նախամարտիկներ: Տարբեր անակնկալ հնչյունները դառնում են զարմանքի, ուրախության, հաճույքի եւ ծիծաղի աղբյուր։

«Յուրաքանչյուր երեխա դպրոցում առաջարկվող երեք տարածքներում գտնում է գործունեության իր սեփական ռիթմը: Նրանցից յուրաքանչյուրը դառնում է նաեւ իմ ուսուցիչը, ես շարունակ սովորում եմ նրանցից, իսկ նրանց հետ յուրաքանչյուր դասն ինձ համար յուրատեսակ քննություն է»,- ասում է Չալաեւը:

Նպատակը՝ մեթոդը վերածել ինստիտուտի

Կամիլ Չալաեւը ցանկանում է վայրի դպրոցը վերածել ինստիտուտի: Նա նախատեսում է հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ աշխատանքի իր մեթոդներով գործող Բժշկական երաժշտության միջազգային ինստիտուտներ ստեղծել, որի գլխամասը կլինի Հայաստանում:

Թեեւ «Վայրի դպրոց»-ի տարածքն ու Չալաեւի գործիքների ընդարձակ հավաքածուն թույլ են տալիս արդյունավետ կերպով աշխատել երեխաների հետ, նոր տարածքը կօգնի կատարելագործել մեթոդներն ու ավելի շատ մարդկանց ներգրավել գործընթացում:

«Նոր տարածքը հնարավորություն կտա ստեղծելու միանգամայն բացառիկ միջավայր, որն իրենից կներկայացնի մարդու վեստիբուլյար ապարատը: Պատկերացրեք, որ երեխան կարողանում է մտնել իր գլխի մեջ ու երաժշտական գործիքների միջոցով բացահայտումներ անել: Դա կլինի այն միջավայրը, որտեղ նրանք կարարեն: Ամեն մեկը կկարողանա գտնել իր կորցրած մասնիկն ու երաժշտության միջոցով հասնել միաձուլման: Հենց դա է արարման բնույթը»,- ասում է Չալաեւը: Նրա խոսքով՝ ստեղծվելիք տարածքում նաեւ պետք է առանձին ներկայացված լինեն չորս տարերքները:

«Շատ հատուկ երեխաներ ջրի հանգստացնող ազդեցության կարիք ունեն, ինչը ենթադրում է ինստիտուտում հիդրագոտու կառուցում, որը կարող է ի հայտ գալ տարբեր ձեւերով՝ ըստ տաք, ցուրտ կամ բարեխառն գոտու: Պետք է նաեւ լինեն հիդրագործիքներ եւ շատրվանային համակարգեր փորձերի եւ խաղերի համար՝ ջրային շիթերի արտացոլմամբ, դրանց ռեզոնանսով հիդրոտարածքում եւ անդրադարձմամբ տարբեր շարժական եւ անշարժ արձագանքող մակերեւույթների երկայնքով»,- ասում է Չալաեւը: Նա նաեւ ընդգծում է, որ շենքը պետք է պատրաստված լինի հայկական քարից, որ կառույցը «շնչի»:

Գաղափարն իրականացնելու համար Կամիլ Չալաեւը պատրաստ է համագործակցությունների: Նա նաեւ վստահ է, որ այս նախաձեռնությունը կօգնի նաեւ կախարդել Հայաստանի ու հայերի արնահոսող վերքը՝ միավորելով մարդկանց մյուսներին օգնելու առաքելության շուրջ:

Համագործակցությամբ հետաքրքրված անձինք կարող են կապվել Կամիլ Չալաեւի հետ նրա ֆեյսբուքյան օգտահաշվի միջոցով:

«Վայրի նվագախմբի» կատարման նկարագրությունը գրվել է 2024 թվականի ապրիլի 11-ին Հանրային ռադիոյի «Կարմիր ստուդիայում» տեղի ունեցած «Վայրի դպրոցի» բաց դասի տպավորությամբ:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյան

Загрузка...

Губернаторы России
Москва

Собянин поздравил выпускников московских школ с праздником последнего звонка

Спорт в России и мире
Москва

Блогер Тарасов не смог выехать с тротуара и рассердился на водителя автобуса

Загрузка...

Все новости спорта сегодня

Новости тенниса
ATP

Котов проиграл Бублику в четвертьфинале турнира ATP в Лионе

Загрузка...

123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Из гнезд в водоемы столицы: утиные выводки начали свою миграцию

Путин в России и мире
Москва

Силуанов предупредил о зеркальном ответе на незаконное использование активов РФ

Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко лично проводил Путина в аэропорт Минска

123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Зеленский в Украине и мире
Киев

Политолог Бортник: Киев ждёт общий провал, если ВСУ останется без успехов до осени

Навальный в России и мире

Здоровье в России и мире

Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России

Загрузка...

Загрузка...

Виктор Тепляков

Депутат ЗСК Виктор Тепляков провёл обход особо охраняемых территорий в Центральном районе Сочи

Москва

Никита Пресняков рассказал, как чуть не потерял сознание на аттракционах в США

Друзья 123ru.net

Информационные партнёры 123ru.net

Спонсоры 123ru.net