ԵԽ. Կոռուպցիան մնում է ՀՀ բանտային համակարգի խնդիրը
Այն հիմնված է հանձնաժողովի պատվիրակության անդամների` հոկտեմբերի 5-ից 15-ը Հայաստան այցելության արդյունքների վրա:
Եվրոպայի խորհրդի (ԵԽ) պատվիրակությունը Հայաստանում այցեր է կատարել ոստիկանական մի շարք բաժանմունքներ, բանտեր, կալանավայրեր, մեկուսարաններ, դատապարտյալների հիվանդանոցներ, հոգեբուժարաններ՝ գնահատելու համար, թե ինչպիսի քայլեր են ձեռնարկել Հայաստանի իշխանությունները նշված վայրերում իրավիճակի բարելավման ուղղությամբ:
Պատվիրակությունն արձանագրել է, որ չնայած որոշ բարեփոխումների՝ բանտերում գերծանրաբեռնվածությունը հիմնական խնդիրներից է:
Այս համատեքստում CPT-ն Հայաստանի իշխանություններին կոչ է արել հետեւել, որպեսզի պատշաճ օրենսդրական եւ կազմակերպչական միջոցներ ձեռնարկվեն:
«Ակնհայտ է, որ կոռուպցիան մնում է հայկական բանտային համակարգի խնդիրը»,-նշվում է զեկույցում:
ԵԽ պատվիրակությունը կալանավայրերում գտնվող անձանցից բազմաթիվ դժգոհություններ է ստացել այն մասին, որ նրանք ենթարկվել են ոստիկանների կողմից ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունների, ինչպես նաեւ նրանց նկատմամբ կիրառվել է ոստիկանական անհամաչափ ուժ:
ԵԽ պատվիրակների խումբը Նուբարաշենի բժշկական կենտրոնում նկատել է, որ «հիվանդների համար նախատեսված անկողիններն եղել են վատ վիճակում, նույնիսկ ներքնակներ չեն եղել կամ եղել են շատ կեղտոտ, հիվանդները չեն ունեցել իրենց իրերի համար համապատասխան պահարաններ, որոշ սենյակներից մեզի հոտ է եկել»:
CPT-ն ՀՀ իշխանություններին կոչ է արել քայլեր ձեռնարկել, որպեսզի հոգեբուժական կենտրոնների հիվանդներին հնարավորություն ընձեռվի բողոքներն արտահայտելու համար: