Ադրբեջանը «Սեւ նետ» է կիրառել. իրավիճակն այս պահին հանգիստ է
ԼՂՀ Պաշտպանության բանակից հայտնում են, որ այդ ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 37 արկ, որից 13-ը՝ 60-միլիմետրանոց, իսկ 24-ը՝ 82-միլիմետրանոց ականանետերից:
Բացի ականանետային հարվածներից՝ շփման գծի արեւելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այդ թվում՝ «Սեւ նետ» (8 կրակոց) եւ «Իստիգլալ» (25 կրակոց) տիպի խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններ:
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետեւել եւ հետեւում են հակառակորդի կողմից ձեռնարկվող գործողություններին եւ անհրաժեշտության դեպքում ձեռնարկում համապատասխան միջոցներ»,- նշել են ՊԲ-ում:
Այս պահի դրությամբ իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է: