ՀՀ նախագահ. առջեւում «մեծ եւ կարեւոր փոփոխություններ են»
Նախագահն այս մասին ասել է ՀՀԿ կանանց խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստան-25. աշխարհը եւ կանայք» խորագրով համաժողովին:
«Սահմանադրության բարեփոխմամբ մենք քայլ ենք կատարում դեպի մեր հասարակության կառավարման ավելի ժողովրդավարական համակարգ եւ դեպի ավելի ուժեղ Հայաստան: Այսօր երկրում լուրջ բարեփոխումներ են ընթանում: Առջեւում նոր, մեծ եւ կարեւոր փոփոխություններ են: Այդ փոփոխությունները չեն սահմանափակվելու զուտ անուններով ու դեմքերով:
Փոփոխությունները լինելու են լայնածավալ եւ համակարգային, որոնց արդյունքները չպետք է իրենց երկար սպասեցնել տան: Ավելին, դրանք պետք է լինեն զգալի եւ շոշափելի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում», - ասել է Սերժ Սարգսյանը: