Հայաստանի հավաքականը կրկին նահանջել է ՖԻՖԱ-ի աղյուսակում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նահանջել է 13 հորիզոնականով եւ 270 միավորով զբաղեցնում է 125-րդ տեղը:
Այս ամիս հայ ֆուտբոլիստներն Աշխարհի առաջնության ընտրական փուլում կրել են երկու պարտություն: Սեփական հարկի տակ 0:5 հաշվով զիջել են Ռումինիային, իսկ Վարշավայում 1:2 հաշվով՝ Լեհաստանին:
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը գլխավորում է Արգենտինան (1646), երկրորդ տեղում Գերմանիան է (1347), իսկ երրորդ՝ Բրազիլիան (1323):