Գնել Մեջլումյանի անվան մրցաշարում հանդես է գալիս շուրջ 300 ըմբիշ
Մրցաշարում հանդես են գալիս 2001-2003 թվականներին ծնված շուրջ 300 ըմբիշ ինչպես Հայաստանից, այնպես էլ Իրանից եւ Վրաստանից:
Մրցաշարի կազմկոմիտեի անդամ Անի Մեջլումյանը Mediamax Sport-ի թղթակցին ասել է, որ այս տարի քաշային կարգերը հասցվել են 12-ի, ավելացվել են 35 եւ 38 կգ քաշերը:
Պատանիների հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Հայրապետյանի խոսքով այս մրցաշարն իրենց կօգնի ընտրել այն ըմբիշներին, ովքեր նոյեմբերի 18-20-ն Իրանում մասնակցելու են միջազգային մրցաշարի:
«Կան տղաներ, ովքեր լավ հանդիպումներ են անցկացնում: Այսպիսի միջոցառումներն օգնում են ընտրել այն մարզիկներին, ովքեր միջազգային հարթակներում կարող են լավ հանդես գալ: Գոտեմարտելով այլ ըմբիշների հետ՝ նրանք ԵԱ-ում կամ ԱԱ-ում փորձ են ունենում ու ավելի վստահ են մասնակցում»,- ասել է Հայրապետյանը: